Բաժիններ՝

Վթար Երևան-Սևան մայրուղու թեյարանի մոտակայքում. Տուժածի վիճակը ծանր է

Օգոստոսի 23-ին, ժամը 03.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` թեյարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատաիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի 43OS779 (վարորդ` Գ.Պ.) և «Ֆոլկսվագեն Բորա» մակնիշի 77 QQ 079 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները «Ֆոլկսվագեն Բորա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Կ. Բ.(ծնվ. 1979թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Աբովյանի ԲԿ, այնուհետև «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031