Բաժիններ՝

Հերթական վթարը՝ «Արծվի արձանի» հարևանությամբ. Mercedes-ը բախվել է բեռնատար ЗИЛ-ին, կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 TՍ 851 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 22-ամյա Վրեժ Հարությունյանը նշված ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել է 45-ամյա Արմեն Գևորգյանի վարած ЗИЛ ՄՄԶ 4502 մակնիշի 02 ՍԼ 630 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes վարորդ Վ. Հարությունյանը և ուղևորներ, Երևանի բնակիչներ, 20-ամյա Վարդուհի Եսայանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 20-ամյա Գոհար Խալաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Այս պահին վթար վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Նիկոլաս Եղիազարյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ի և ЗИЛ բախվելու հետևանքով ЗИЛ-ի միջից քարերը թափվել են: Դեպքի վայր է ժամանում ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչը:

Լուսանկարնը՝ Գագիկ Շամշյանի

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս