
Երևան-Սևան ավտոճանապարհին Toyota Raf 4-ը բախվել է կամրջի արգելապատնեշին ու 30 մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Toyota Raf 4 մակնիշի 24 ԼՍ 173 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 31-դկ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կամրջի տակ: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան ավտոմայրուղում ծառայություն կատարող շտապօգության բրիգադի աշխատակիցները վարորդին և ուղևորին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն: Նրանց ձորից դուրս են բերել ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները:
Մանրամասները՝ այստեղ.