
Թալին-Ձորագյուղ ավտոճանապարհին մեքենան այրել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 26-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա-Ձորագյուղ ավտոճանապարհին այրվում է «Մոսկվիչ » մակնիշի ավտոմեքենա. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թալին-Ձորագյուղ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում «Գազ 53» մակնիշի 24 LS 499 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով, ինչից վարորդ Հ. Գ. (ծնվ. 1989թ.) ստացել է այրվածքներ և շտապօգնության աշխատակիցների ուժերով տեղափոխվել Թալինի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.40-ին, մարվել՝ 12.50-ին:
Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենայի սրահը, շարժիչի հատվածը, 2 անիվ և մասամբ` թափքը: