Բաժիններ՝

ՌԴ քաղաքացին Տաթևի եկեղեցի տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել Իտալիայի քաղաքացուն. վերջինս հիվանդանոցում մահացել է

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ ժամը 13:30-ի սահմաններում 58-ամյա Սաշիկ Ղազարյանը իր կողմից վարած Nissan Patrol մակնիշի 51 ՕՕ 013 համարանիշի ավտոմեքենայով Տաթև գյուղից դեպի Սվարանց գյուղ տանող ճանապարհին շրջադարձ կատարելու ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել Տաթևի եկեղեցի տանող հետիոտնային ճանապարհի վրա ու վրաեթրի ենթարկել Իտալիայի քաղաքացի, 67-ամյա Ֆրանկա Մակկիին: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Տուժածին այնուհետև տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտղ նա երեկ մահացել է: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝  վրաերթի հեղինակ Ս. Ղազարյանը ՌԴ Լենինգրադի շրջանի Բուգոր գյուղի բնակիչ է

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս