Խոշոր ավտովթար Երևանում. վթարի վայր ժամանած ոստիկանական մեքենան կողաշրջվել է (լուսանկարներ)

Երեկ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Կոմիտաս պողոտայի «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց բախվել են 3 ավտոմեքենաներ: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Մինչ Երևանի ճանապարհային ոստիկաններն ու ՀՀ Արտակարգ Իրավիճակների Նախարարության փրկարար ծառայության հրշեջները վթարի վայրում աշխատանքներ են կատարել, դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա միմյանց են բախվել ոստիկանական համարանիշներով և մեկ այլ ավտոմեքենա:

Բախման հետևանքով ոստիկանական ավտոմեքենան կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների 2 վթարների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասները՝ այստեղ.

ElpQWRIByfj6YIb6g8wu_tn uG6eExhDZ9BNr5uZKv7t_tn y7GQ325kO1DYIQ99Dxa2_tn

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031