Ուկրաինայում ԵՄ դեսպանը կոչ է արել Բրյուսելին օգտագործել սառեցված ռուսական ակտիվները

Եվրամիությունը պետք է արագ գործի՝ իրականացնելու Ուկրաինայի ֆինանսավորման համար ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու իր ծրագիրը. այս մասին, ըստ լրատվամիջոցների, հայտարարել է Ուկրաինայում ԵՄ դեսպան Կատարինա Մատերնովան։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն փնտրում է Ուկրաինան ջրի երեսին պահելու և հաջորդ տարի, ինչպես նաև 2027 թվականին իր ռազմական, բյուջետային կարիքները հոգալու համար միջոցների կայուն հոսք ապահովելու ուղիներ։

Եվրահանձնաժողովն առաջարկել է աննախադեպ լուծում՝ Ռուսաստանի սառեցված ակտիվները վերածել փոխհատուցման վարկի։ Այդ միջոցների մեծ մասը պահվում է Բելգիայի Euroclear պահոցում, հետևաբար խնդրի լուծման բանալին Բելգիայի կառավարության ձեռքում է։ Սակայն այն չի շտապում կանաչ լույս վառել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930