Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության փոփոխություն կկատարվի
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մանրամասնելով, որ Սայաթ – Նովայի պողոտայում՝ Սայաթ – Նովայի պողոտա – Ավագ Պետրոսյան փողոց խաչմերուկից մինչև Սայաթ – Նովայի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

