Վթար՝ Երևան-Մասիս ավտոճանապարհին

Դեկտեմբերի 28-ին, ժամը 20.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին` Երևան-Երասխ 4-րդ կմ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում Հ. Խ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 26ՏՏ389 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԴԱՖ» մակնիշի 08K6609 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Հ.Խ.-ն ստացել է թեթև մարմնական վնասվածքներ, ով շտապօգնության աշխատակիցների կողմից ստանալով համապատասխան բուժօգնություն` հրաժարվել է հոսպիտալացումից:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Տեսանյութեր

Լրահոս