
Ամուլսարի ծրագիրը կարող է լինել լավագույնը աշխարհում. Բնապահպանության նախարար (տեսանյութ)

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը երեկ ամփոփելով անցնող տարին խոսել է նաև «Գեոթիմ» ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մասին և նշել, որ Ամուլսարի ծրագիրը կարող է լինել լավագույն ծրագիրը աշխարհում, քանի որ ներդրումները լավագույնն են, իրականացվող աշխատանքներն էլ իրականացվում են համապատասխան նորմերով:
Ըստ նախարարի՝ Ամուլսարի հետ կապված իրենք երկու-երեք քննարկում են անցկացրել, իսկ Ջերմուկ քաղաքը ներգրավված է եղել բոլոր քննարկումների ժամանակ, եւ այս առումով որեւէ խնդիր չկա:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ի տեսանյութում