Բնապահպանության նախարարությունը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Արագ արձագանքման խմբի անցկացրած ստուգումների, Խմբի և աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների իրականացրած միջոցառումների ընթացքում և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել են 3.740 մլն ՀՀ դրամի վարչական տուգանքի 37 որոշում և հաշվարկվել է 377.8հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես՝ Արագ արձագանքման խումբը ստուգումներ է իրականացրել 16 իրավաբանական անձանց մոտ և հայտնաբերել «Թափոնների մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին», «Մթնոլորտի պահպանման մասին» ՀՀ օրենքների պահանջների խախտումներ, ինչի արդյունքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ տասնվեց արձանագրություն:

Նշանակվել են տուգանքներ 2.33 մլն. ՀՀ դրամի չափով: Արագ արձագանքման խնբի հայտնաբերած բնապահպանական օրենսդության խախտման ևս չորս դեպքի համար սահմանվել է 250.0 հազ.դր.վարչական տուգանք և հաշվարկվել 202.0 հազ. դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ բնապահպանության նախարարության այլ ստորաբաժանումների իրականացրած միջոցառումների ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է ևս 1.16մլն.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 175.8հազ. ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնվածբուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 159.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային ստորաբաժանմանաշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված խախտումների համար հինգ ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 16.8հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Լոռու տարածքային ստորաբաժանումը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Շիրակի տարածքային ստորաբաժանումըմեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանմանև «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից համատեղ իրականացրած շրջայցի ընթացքում առգրավվել է յոթ տիրազուրկ ցանց և 13.0կգ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Տավուշի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքերի համար հինգ ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 500.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի վեց որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.94մլն.դր. գումար և պետք է մուտքագրվի 2.782 մլն.դր:

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

Տեսանյութեր

Լրահոս