Նախորդ դարի հայ մեծերը կամաց-կամաց հեռանում են այս աշխարհից։ Մնում է իրենց կատարած աշխատանքը, պատգամը, ժպիտը, հուշերն ու բացառիկ տեսանյութերը։ Նախորդ դարաշրջանը հայ մշակույթի ու պատմության ամենաարգասաբեր շրջանն էր։ Կողք կողքի ապրում, վիճում ու ստեղծագործում էին հանճարեղ մարդիկ։ Նրանցից մի քանիսը կարողացան իրենց խոր ծերությունն անցկացնել 21-րդ դարում և դրա հետ մեկտեղ՝ տեսան նաև դարաշրջանի խեղճությունն ու հոգու սովը։ Դարաշրջանի տիտաններից էր նաև Վիկտոր Համբարձումյանը։
NASA-ն հրապարակել է Մարսի ամենամանրամասն լուսանկարը:
Նյու Յորքի նահանգի Սթոունի Բրուքի համալսարանի հետազոտողները հայտնել են այն տարիքը, երբ ի հայտ են գալիս ուղեղի աշխատանքի վատանելու առաջին նշանները, ինչպես նաեւ որոշել են, թե ինչպես կարելի է դանդաղեցնել այդ գործընթացը:
Մասնագետները հետազոտության ընթացքում վերլուծել են կորոնավիրուսին վերաբերող տվյալները, որոնք հավաքվել են Շենչժեն հարավչինական քաղաքում:
Արտանիշում նախորդ տարվա պեղաշրջանում հայտնաբերվել ու վերականգնվում են մարդաբանական նյութեր. մ․ թ․ ա․ 7-6 դարերով թվագրվող գտածոների թվում կան նաև մանկական կմախքներ։ Արդեն մասնակի վերականգնվել է 14 գանգ, որից 3-ը՝ մանկական։
Գիտնականներն ապացուցել են, որ ալկոհոլի չափավոր սպառումը և մի քանի ավելորդ կիլոգրամները երկարաձգում են կյանքը:
Չինացի հետազոտողները նոր տիպի կորոնավիրուսի երկու ենթատիպ են հայտնաբերել, որոնցից մեկն ավելի վարակիչ է մյուսից:
Հայաստանում 2019-ին բանկային տրոյական ծրագրերի գրոհների ենթարկվել է մոբայլ օգտատերերի 0,16%-ը, որը 10-րդ ցուցանիշն է աշխարհում։ 2018-ին նման գրոհների բախվել է մոբայլ օգտատերերի 0,51%-ը, իսկ 2017 թվականին՝ 0,12%-ը։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
Նախորդ տարվա հոկտեմբերի վերջին ներկայացվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, որով նախատեսված էր Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները միավորել բուհերի հետ, ինչն էլ տարաբնույթ խոսակցությունների տեղիք էր տվել:
Պեկինի Չինաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնականները հայտարարել են իրենց գիտական հայտնագործության մասին: Կենդանաբանները հայտնաբերել են կարմիր կամ փոքր պանդաների նոր տեսակ, գրում է Science Advances ամսագիրը:
«Մեր առաքելություններն են՝ երեխաներին վաղ հասակից ներգրավել իրական բիզնես-պրոցեսների մեջ և աճեցնել ապագա բիզնեսմեններ, ում բիզնես-մոդելները ճկուն կլինեն տարածության և ժամանակի մեջ»,- ասում են նախագծի հեղինակները։
Գարնանն ընդառաջ՝ «Samsung» սմարթֆոնների մի շարք մոդելներ Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից գնելու դեպքում, կտրվի 100 ԳԲ ինտերնետ՝ երկու ամսով, և «Y» սակագնային պլանից 30 օր օգտվելու հնարավորություն:
Ռոբինն ընկերական ռոբոտ է, որն արտահայտում է հույզերը և երեխաների հետ կառուցում է ինտերակտիվ երկխոսություններ: Նրանց ներգրավելով խաղերում և մանկական խոսակցություններում, Ռոբինը նվազեցնում է նրանց միայնության զգացումը և մեղմացնում է նրանց սթրեսը հիվանդանոցում գտնվելու ընթացքում:
Փետրվարի վերջին շաբաթը բավականին հագեցած էր հայկական ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում։ 168.am-ն ամփոփել է ամենակարևոր իրադարձությունները։
«Աստղային պատերազմներ. Վերջին Ջեդայը» և «Հանել դանակները» ֆիլմերի ռեժիսոր Ռայան Ջոնսոնը հայտարարել է, որ Apple-ն արգելում է «վատ տղաներին» iPhone օգտագործել՝ ցանկացած ֆիլմում: Նա այս տեղեկատվությամբ կիսվել է Vanity Fair-ին տված հարցազրույցում:
Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ K2-18b մոլորակի վրա, որը գտնվում է արևային համակարգից դուրս և Երկրից 124 լուսային տարի հեռավորության վրա, երկրային կյանքի գոյության համար կարող են լինել բոլոր պայմանները, գրում է Astrophysical Journal Letters ամսագիրը:
Բոստոնի Բրիգհամի կանանց հիվանդանոցի բժիշկները պարզել են, որ արյան ճնշման ինտենսիվ վերահսկողությունը կարող է մի քանի տարով երկարացնել կյանքը:
Գիտնականները բացահայտել են, որ կաթ խմելը մեծացնում է կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:
Դարքնեթում շատ են նրանք, ովքեր ոչ միայն ապօրինի ապրանքներ և ծառայություններ են առաջարկում, այլև փորձում են թալանել կամ շահագործել այլ օգտվողների: Իհարկե, նման մարդիկ կան նաև սովորական ինտերնետում: Բայց թաքնված ցանցերի անանունությունը նրանց թույլ է տալիս գործել ավելի արդյունավետ:
HMD Global-ը պատրաստվում է թողարկել դասական Nokia 5310 XpressMusic սմարթֆոնի նորացված տարբերակը: Սարքի պատկերները հայտնվել են Չինաստանի էլեկտրոնային սարքավորումների հավաստագրման մարմնի (TENAA) բազայում:
NASA-ն հրապարակել է Անտարկտիդայի Իգլ կղզում հալվող սառցադաշտերի լուսանկարները:
Հեղափոխությունից հետո դադարեցվել էր «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի (ԵԳԱԾ) ֆինանսավորումը: Պատճառը Երիտասարդական հիմնադրամի հետ կապված խնդիրներն են եղել, որը հանդիսացել է հիմնական ֆինանսական խողովակը:
Google-ը թողարկել է Android 11-ի առաջին կառուցվածքը մշակողների համար, և այժմ մենք գաղափար ունենք հանրաճանաչ համակարգի հաջորդ տարբերակի մասին: Կարևոր է նշել, որ նորամուծություններից շատերը վերաբերում են ծրագրավորողներին: Բացի այդ, սա շատ վաղ տարբերակ է, որը դեռ վերջնական տեսք կստանա հանրային հրապարակումից առաջ:
Սննդի գերմանացի փորձագետ Հայդրուն Շուրբերտը նշել է քնի համար վնասակար մթերքները:
Նախորդ տարի հոկտեմբերին հանրային քննարկման դրվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի աշխատանքային տարբերակը, որը ներկայացվել էր նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին: Նախագծում ներկայացվել էին առաջարկներ, ըստ որոնց՝ Հայոց լեզու, Գրականություն ու Հայոց պատմություն առարկաները բուհերում պետք է դառնան ոչ պարտադիր, և ԳԱԱ-ի ինստիտուտները միացնեն բուհերին։
Ազգային ժողովում շարունակվում են Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի խնդիրների և օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումները, որը նախաձեռնել է ԱԺ Կրթության գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:
Բրիտանացի գիտնականների պնդմամբ՝ երկնագույն լուսավորությունը նպաստում է ուշադրության կենտրոնացմանը եւ պայքարում է քնկոտության դեմ: Այս հետազոտությանը մասնակցել է 114 գրասենյակային աշխատող: Նրանցից յուրաքանչյուրը 4 շաբաթ աշխատել է 2 տարբեր լուսավորությունների տակ:
Samsung Galaxy Z Flip-ի ծալվող սմարթֆոնը Galaxy Fold-ի կրկնությունը չէ: Հայտնի է, որ Samsung-ը ստեղծում է նորարարական գործիքի լիարժեք շարունակությունը: XDA Developers-ի հեղինակ Մաքս Ուայնբախը կիսվել է դեռևս չներկայացված սարքի վերաբերյալ մանրամասներով:
Covid-19 նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում ապաքինումից հետո:
Գերմանական iphone-Ticker պորտալը հերքել է վերջին շրջանում տարածված լուրերը` կորոնավիրուսային բռնկման պատճառով Apple-ի գարնանային ներկայացման հնարավոր փոփոխման վերաբերյալ: Հրապարակման համաձայն՝ նոր iPhone 9-ը կներկայացվի մարտի 31-ին, իսկ վաճառքում այն կհայտնվի ապրիլի 3-ին, ամեն ինչ պլանավորված է: