Windows 7 գործառական համակարգի, որը թողարկվել է 2009 թվականի հոկտեմբերի 22-ին, տեխնիկական օժանդակումը եւ նորացումը հունվարի 14-ից դադարեցվում են:
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասքը հայտնել է, որ Tesla ընկերության էլեկտրաքառերում շուտով կհայտնվի գործառույթ, որը թույլ կտա բարձրախոսների միջոցով դիմել հետիոտներին: Այդ մասին գործարարը հայտնել է Twitter-ում։
CES 2020-ը, որը նախորդ շաբաթ տեղի ունեցավ Լաս Վեգասում, հարուստ էր անսովոր նորություններով, ինչպես նախկինում:
Մեծ Բրիտանիայի MI-5 հակահետախուզության ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերը կարծում է, որ արհեստական ինտելեկտի կիրառումն արմատապես կփոխի գերատեսչության աշխատանքը, բայց չի փոխարինի մարդկանց:
Huami-ն թողարկել է նոր խելացի ժամացույցներ՝ Amazfit T-Rex-ը և Amazfit Bip S-ը։ Առաջին մոդելը հետաքրքիր է պինդ կորպուսով, իսկ երկրորդը բնութագրվում է ցածր գնով և շարքի համար բարձր ինքնավարությամբ:
Ճարպակալման զարգացման վրա ավելի շատ ազդում է մարդու կենսակերպը, քան գենետիկական նախատրամադրվածությունը:
Expanscape բրիտանական ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին նոութբուքը, որն ունի յոթ էկրան:
Միացյալ Նահանգների Masimo ընկերությունը, որը բժշկական ախտորոշման սարքավորանք է թողարկում, Apple կորպորացիային մեղադրել է արտոնագրային իրավունքների խախտման մեջ:
Հարվարդի համալսարանի և Ամստերդամի կիրառական գիտությունների համալսարանի գիտնականները պատմել են, թե ինչպես կարելի է կյանքը երկարացնել տասը տարով: Այս մասին գրում է British Medical Journal գիտական հանդեսը:
Twitter Inc. միկրոբլոգների ծառայությունն ընթացիկ տարվա սկզբին կթեստավորի նոր գործառույթներ, որոնք օգտատերերին թույլ կտան վերահսկել, թե ովքեր են պատասխանում իրենց թվիթներին:
Xiaomi-ի հաջորդ ֆլագմանն ըստ արագության ռեկորդային լիցքավորում կստանա: Ապարատը կկարողանա կուտակիչը լիովին լիցքավորել 35 րոպեում:
Սխալ քունը կարող է հանգեցնել թոքային ֆիբրոզի, որի ժամանակ օրգանների վրա հայտնվում են սպիներ, որոնք խախտում են շնչառության գործառույթը:
Անհատականացված բժշկություն, հաջորդ սերնդի գերարագ ինտերնետ և այլ զարգացումներ, որոնք կազդեն մեր կյանքի վրա:
Ի՞նչ հիմնական հատկանիշներ պետք է ունենա սմարթֆոնը, որպեսզի այն տեղին և արդիական լինի նույնիսկ թողարկվելուց մի քանի տարի անց: Ակնհայտ է, աջակցություն ֆոտո և վիդեո բոլոր համակարգերին: Քիչ հավանական է, որ 2020 թվականին արժե փնտրել սմարթֆոն՝ 2x խոշորացումով կամ նույնիսկ առանց դրա:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհների ծրագիրը։
The Verge հրատարակությունը կազմել է տասնամյակի գլխավոր հիասթափությունների վարկանիշը: Գաջեթների թվում, հրատարակության կարծիքով, ամենամեծ ձախողումը դարձել է Samsung Galaxy Note 7 սմաթֆոնը։
Վերջերս կատարված ուսումնասիրությունը հաստատել է, որ մարդիկ, ովքեր կծու կերակուրներ են սիրում, ավելի երկար են ապրում:
Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանն ասում է՝ 2019 թվականը բավականին հաջող է եղել գիտական ձեռքբերումների տեսանկյունից: Տպագրել են չորս հոդված՝ ազդեցության գործակից ունեցող ամսագրերում, ինչպես նաև՝ մեկ գրքի հետ կապված աշխատանքներ են սկսել:
Կոֆեինը կարող է փոխհատուցել սխալ սնվելու բացասական հետեւանքները, քանի որ դանդաղեցնում է ճարպերի կուտակումը:
Xiaomi ընկերությունը թողարկման է պատրաստում AirPods Pro-ի կլոնը՝ անհաղորդալար ականջակալներ՝ ակտիվ աղմկաճնշման գործառույթով: Այդ մասին Twitter-ում պատմել է հայտնի ինսայդեր Մուկուլ Շարման։
Instagram-ը` ավելի քան ամսեկան 1 միլլիարդ ակտիվ օգտատերերով, 3-րդ տեղում է Facebook-ից (ավելի քան 2 միլլիարդ ակտիվ օգտատերեր ) և YouTube-ից (1․9 միլլիարդ ակտիվ օգտատերեր) հետո, որպես ամենահայտնի սոցիալական մեդիայի հարթակ։
ԱՄՆ-ի Ծերացման խնդիրների ազգային ինստիտուտի գիտնականները կատարել են հետազոտություն՝ նվիրված մարդու առողջության վրա ընդհատուն քաղցածության ազդեցությանը:
Apple ամերիկյան ընկերության iPhone XR սմարթֆոնն աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելն է դարձել ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում:
Հայաստանում թաքնված կրիպտոմայներների գրոհների 2019-ի երրորդ եռամսյակում բախվել է համակարգիչների օգտատերերի 1,84%-ն այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,60%, իսկ Ադրբեջանում՝ 1,98%։
Դեկտեմբերի 25-ին Իրանում ինտերնետի աշխատանքի հետ կապված խափանումներ են դիտվում: Այդ մասին հայտնել է NetBlocks միջազգային խմբի պորտալը, որը վերահսկում է կիբեռանվտանգությունը եւ ինտերնետի կառավարումը:
Արդեն այս ձմռանը Հարավային Կորեայի ընկերությունը կներկայացնի նոր ֆլագմաններ:
Գիշերային ժամերին առատ քրտնարտադրությունը (հիպերհիդրոզ) կարող է շատ վտանգավոր լինել: Դա կարող է հղել ուռուցքային հիվանդությանը, հայտարարել է Վիսբադենի մաշկաբանության և ալերգաբանության կլինիկայի տնօրեն Քրիստիան Բեյերլը, գրում է Focus-ը:
«Համայնքը ես եմ» 5-րդ ճամբարի մասնակիցներ Էդմոն Նազարյանը և Վիգեն Խաչատրյանը նախաձեռնել են «Ինտերակտիվ համայնքապետարան» համայնքային ծրագիրը, որի նպատակն է՝ ստեղծել ինտերակտիվ կապ ՏԻՄ-ի և բնակիչների միջև։
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և PicsArt ընկերությունը համատեղ ջանքերով հիմնում են արհեստական բանականության (AI) հետազոտական լաբորատորիա, որն աշխատատեղեր կստեղծի դասախոսների և ուսանողների համար, որոնք կիրականացնեն նորարարական հետազոտություններ մեքենայական ուսուցման և համակարգչային տեսլականի (computer vision) ոլորտներում:
Չինացի գիտնականները թեստավորել են FY-36 փորձարարական դրոնը: Մեթանոլով վառելիքային համակարգով մոդելն օդում մնացել է գրեթե 12 ժամ, ինչը South China Morning Post-ը ռեկորդային ցուցանիշ է համարում։