Բաժիններ՝

Անլար ականջակալ և նոր ծալվող սմարթֆոն․ Samsung-ի 5 նորույթները

Բոլոր սարքերը կներկայացվեն հաջորդ շաբաթ:

Samsung-ը շարունակում է հետաքրքրություն առաջացնել օգոստոսի 5-ին իր Unpacked 2020 ցուցադրությունից առաջ: Դատելով նոր տեսանյութից՝ առնվազն 5 նոր ապրանքատեսակ կներկայացվի այդ միջոցառման շրջանակներում:

Այս տեսանյութի նորությունները համընկնում են գալիք Galaxy Note20-ի շարքի, Galaxy Z Fold 2 ծալովի սմարթֆոնի, Galaxy Buds Live TWS ականջակալների, Galaxy Watch 3 սմարթֆոնի և  Galaxy Tab S7 պլանշետի մասին բոլոր վերջին արտահոսքերի հետ:

Galaxy Note20-ի ֆլագմենները բազմիցս հայտնվել են տարբեր արտահոսքերում` արդեն կան  մանրամասն բնութագրերը:

Դրոշակակիրը կստանա իր շարքի համար ավանդական ձևավորում և կոր 6.9 դյույմանոց դինամիկ AMOLED Infinity դիսփլեյ՝ 120 Հց հաճախականությամբ, 3200 × 1440 պիքսելներ լուծույթով և Gorilla Glass 7 ապակիով: Վերևում՝ անցքի մեջ, կլինի 10 մեգապիքսել առջևի ֆոտոխցիկ՝ ֆոտոֆոկուսով:

Նորույթի «սիրտը» կլինի Exynos 990 կամ Qualcomm Snapdragon 865 Plus պրոցեսորները: Օպերատիվ հիշողությունը կլինի 12 ԳԲ, ներկառուցված հիշողությունը՝ 256 կամ 512 ԳԲ: Մարտկոցի հզորությունը կլինի 4500 mAh, արագ անլար և լարային լիցքավորում՝ USB-C 3.2-ի միջոցով:

Ի թիվս այլ բաների՝ NFC, Bluetooth 5.x, WiFi 6, Dual GPS IP68, երկակի SIM քարտի բնիկ և լրացուցիչ eSIM աջակցություն և նոր S Pen ստիլուս: Նորույթը կաշխատի Android 10-ի հիման վրա՝ Samsung One UI 2.x-ի shell-ով:

Նույնը կարելի է ասել Galaxy Tab S7 պլանշետների մասին, որոնք, անշուշտ, լինելու են iPad Pro-ի այլընտրանքը: Ամեն դեպքում, արտաքինից դրանք շատ նման են:

Նոր ժամացույցը չի զարմացնի իր դիզայնով, բայց ականջակալները բավականին անսովոր կլինեն․ Galaxy Buds Live-ը, յուրօրինակ ձևի պատճառով, արդեն անվանում են «լոբի»: Դրանք շատ փոքր կլինեն, բայց կստանան ակտիվ աղմուկի չեղարկման համակարգ:

Ինչ վերաբերում է Galaxy Z Fold 2-ին, ապա այս սմարթֆոնը կունենա նույն դիզայնը, ինչպես առաջին Fold-ը, բայց արտաքին էկրանի շրջանակը նկատելիորեն նեղ կլինի: Սա ձեզ հնարավորություն կտա լիովին օգտագործել սարքը ծալելիս:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս