Փետրվարին Xiaomi-ն չինական շուկայի համար ներկայացրեց դրոշակակիր Mi 10 և Mi 10 Pro-ը: Դրանից հետո ընկերության երկրպագուները սպասում էին արևմտյան շուկաներում սմարթֆոնի թողարկմանը, բայց կարծես շատերը հիասթափվելու են։
Աշխարհի զգալի մասն այս օրերին գտնում է կարանտինային ռեժիմում։ Արտակարգ իրավիճակ է նաև Հայաստանում, և հեռավար աշխատանքը դառնում է ավելի քան արդիական։ 168.am-ն անդրադարձել է անաղմուկ զանգերի հայկական համակարգին, որը Forbes ամսագրի կողմից ճանաչվել է տնից աշխատելու լավագույն ծրագրերից մեկը։
Alphabet Inc. ընկերությունը ծանուցել է YouTube վիդեոհոսթինգին, որ կնվազեցնի տեսանյութերի որակը Եվրամիությունում, որպեսզի համացանցը չխափանվի այն պատճառով, որ շատ եվրոպացիներ անցել են հեռահար աշխատանքի՝ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Սինգապուրցի գիտնականներն ստեղծել են COVID-19 էքսպրես-թեստ, որը կօգնի ախտորոշել նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված վարակը րոպեների ընթացքում։ Այս մասին գրում է The Straits Times-ը՝ հղում անելով Սինգապուրի Գիտության, տեխնոլոգիաների և հետազոտությունների գործակալությանը (A*STAR)։
«Կասպերսկի» ընկերությունն աշխարհի բժշկական հաստատություններին կես տարով անվճար կտրամադրի կիբեռսպառնալիքներից պաշտպանության լուծումներ։ Խոսքը վերջնական սարքերի և ամպային ենթակառուցվածքների համար կորպորատիվ լուծումների մասին է. Kaspersky Endpoint Security Cloud Plus, Kaspersky Security Microsoft Office 365-ի համար, Kaspersky Endpoint Security բիզնեսի համար՝ ընդլայնված և Kaspersky Security վիրտուալ և ամպային միջավայրերի համար, որոնց վերաբերյալ առաջարկը կարող է ակտիվացվել 2020-ի մարտի 23-ից մինչև հուլիսի 23-ը ժամանակահատվածում։
Ընկերությունը օգտվողներին նախազգուշացրել է վտանգավոր խոցելիության մասին, որն ազդում է բոլոր Windows համակարգիչների վրա՝ 7-ից մինչև 10-րդ տարբերակ:
Xiaomi ընկերությունը ներկայացրել է նոր ֆլագմենային Redmi K30 Pro սմարթֆոնը, որի թողարկումը սպասվում էր 2019 թվականի վերջին: Սարքի ներկայացումը ցուցադրվել է Redmi-ի՝ Weibo-ի պաշտոնական հաշվում:
COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ Հայաստանի շատ կազմակերպություններ իրենց աշխատակիցներին տեղափոխում են տնից աշխատանքի։ Երբ կազմակերպությունների աշխատակիցները աշխատում են տեղային ցանցի շրջանակում, տվյալների փոխանակման ամբողջ գործընթացն տեղի է ունենում կազմակերպությունների պաշտպանական լուծումների հսկողությամբ։
Հեղինակները հույս ունեն, որ իրենց մոտեցումը կօգնի բազմաթիվ քրոնիկական և անբուժելի հիվանդություններ ունեցող հիվանդների, որոնց անհրաժեշտ է օրգանների փոխպատվաստում, ինչպես նաև՝ զարկերակների վնասվածքներ ունեցող հիվանդներին, օրինակ՝ ծխելու կամ շաքարախտի հետևանքով:
Տեղային սպառնալիքների 2019-ին բախվել է Հայաստանում համակարգիչների տնային օգտատերերի 40% (в 2018-ին՝ 47,78%) և կորպորատիվ օգտատերերի 36%-ը (2018-ին՝ 32,39%)։ Տեղային սպառնալիքները հայտնաբերվում են համակարգիչներին միացած հանովի կրիչներում՝ ֆլեշ և այլ հիշողության քարտերում, արտաքին կոշտ սկավառակներում և այլն։ Իսկ համացանցում վարակման ռիսկի ենթարկվել է հայաստանցի տնային օգտատերերի 17% (2018-ին՝ 18%) և կորպորատիվ օգտատերերի 11%-ը (2018-ին՝18,38%)։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Սմորոդինցևի անվան Գրիպի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները ՌԴ-ում նոր կորոնավիրուսով՝ COVID-2019-ով հիվանդից վերցված նմուշով առաջին անգամ սեկվենավորել են SARS-CoV-2-ի ամբողջական գենոմը:
Կորոնավիրուսը շարունակվում է բռնկվել ամբողջ աշխարհով։ Մեծ ընկերություններն արդեն 2 շաբաթից ավելի հորդորում են իրենց աշխատակիցներին աշխատել տնից, իսկ մի շարք կրթական հաստատություններ էլ տնից են կազմակերպում ուսուցումը։
Տեսականորեն հնարավոր է, որ Covid-19 կորոնավիրուսը կարող է վնաս հասցնել տղամարդկանց վերարտադրողական առողջությանը:
Նոր բյուջետային iPhone-ը, հերթական AirPods-ը և iPad Pro-ն, AirTag «փարոսը» և այլն: 9to5Mac հրատարակությունը հնարավորություն է ստացել ուսումնասիրել iOS 14-ի նախնական տարբերակը։ Ամենակարևոր նորությունները՝ ստորև։
Հայաստանում 2019-ին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,57%-ն այն դեպքում, երբ 2018-ին այդ ցուցանիշը կազմել է 4,76%: Վրաստանում այն կրճատվել է արդեն գրեթե եռակի՝ 2018-ի 5,17%-ից մինչև անցյալ տարվա 1,78% մակարդակը։ Ադրբեջանում, հակառակը, մոբայլ սպառնալիքների բախված օգտատերերի բաժինը մեծ չափով աճել է, և անցյալ տարի կազմել 5,05%, իսկ 2018-ին՝ 2,95%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
Այդ ռիսկի համար սկզբում շատերն էին ասում: Նոր կարգով մենք իրավունք ունեինք 3 հոգուց 1-ին փոխելու, և ինչ հետաքրքիր բան տեղի ունեցավ. Երբ 3-ից մեկին փոխեցինք, 10-ից ավելի դեպք եղավ, որ երկուսը հրաժարվեցին կարծիք գրել: Դա այն եղանակն էր, որ խորհրդում չեղած մարդկանց կարողացանք աստիճանաշնորհման գործընթացում ինչ-որ ձևով ներգրավել: Եվ մենք հասկացանք, թե կլանային խմբեր որտեղ կան, ու փորձում ենք դրա դեմ պայքարել: Ցավոք, խորհրդի կազմում չենք կարող փոփոխություն կատարել, այն առաջարկվում է բուհի կողմից:
COVID-19 հիվանդությունը հարուցող կորոնավիրուսը կարող է օդորակվող փակ հարկաբաժնում՝ օդում պահպանվել առնվազն 30 րոպե եւ տեղաշարժվել մինչեւ 4,5 մետր:
Սինգապուրի գիտնականները նշել են կորոնավիրուսի հարուցած հիվանդության նոր ախտանիշներ, որոնք կարող են ստեղծել պացիենտի մոտ դենգե տենդի առկայության թյուր պատկեր:
Ամերիկացի գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն, նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանի միջին ժամանակը կազմում է 5,1 օր. 11,5 օրվա ընթացքում ախտանշանները դրսեւորվում են հիվանդացածների 97,5 տոկոսի մոտ:
Գիտությունների ազգային ակադեմիայի մի շարք ինստիտուտներում օրերս ընդհանուր ժողովներ են հրավիրվել, որտեղ քննարկվել է ԳԱԱ կազմում մնալու, այլ ոչ թե բուհերին միանալու հարցը:
ԱՄՆ-ի Վաշինգտոնի համալսարանի աստղաբիոլոգները Մարսի վրա հայտնաբերել են կյանքի գոյության նոր ապացույցներ:
Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ հենց դասական գրականությունը, այլ ոչ թե հոգեբանության մոտիվացիոն գրքերը կարող են բարձրացնել ուղեղի աշխատանքի արդյունավետությունը եւ կյանքի որակը, հաղորդում է Daily Mail-ը:
Ֆրանսիային պատկանող Կորսիկա կղզու գրադարաններից մեկում հայտնաբերվել է աշխարհահռչակ անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ Իսաակ Նյուտոնի աշխատություններից մեկի վաղ տպագրությունը։ Դա «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հիմնարար աշխատանքի հրատարակության օրինակ է։
Նախորդ դարի հայ մեծերը կամաց-կամաց հեռանում են այս աշխարհից։ Մնում է իրենց կատարած աշխատանքը, պատգամը, ժպիտը, հուշերն ու բացառիկ տեսանյութերը։ Նախորդ դարաշրջանը հայ մշակույթի ու պատմության ամենաարգասաբեր շրջանն էր։ Կողք կողքի ապրում, վիճում ու ստեղծագործում էին հանճարեղ մարդիկ։ Նրանցից մի քանիսը կարողացան իրենց խոր ծերությունն անցկացնել 21-րդ դարում և դրա հետ մեկտեղ՝ տեսան նաև դարաշրջանի խեղճությունն ու հոգու սովը։ Դարաշրջանի տիտաններից էր նաև Վիկտոր Համբարձումյանը։
NASA-ն հրապարակել է Մարսի ամենամանրամասն լուսանկարը:
Նյու Յորքի նահանգի Սթոունի Բրուքի համալսարանի հետազոտողները հայտնել են այն տարիքը, երբ ի հայտ են գալիս ուղեղի աշխատանքի վատանելու առաջին նշանները, ինչպես նաեւ որոշել են, թե ինչպես կարելի է դանդաղեցնել այդ գործընթացը:
Մասնագետները հետազոտության ընթացքում վերլուծել են կորոնավիրուսին վերաբերող տվյալները, որոնք հավաքվել են Շենչժեն հարավչինական քաղաքում:
Արտանիշում նախորդ տարվա պեղաշրջանում հայտնաբերվել ու վերականգնվում են մարդաբանական նյութեր. մ․ թ․ ա․ 7-6 դարերով թվագրվող գտածոների թվում կան նաև մանկական կմախքներ։ Արդեն մասնակի վերականգնվել է 14 գանգ, որից 3-ը՝ մանկական։
Գիտնականներն ապացուցել են, որ ալկոհոլի չափավոր սպառումը և մի քանի ավելորդ կիլոգրամները երկարաձգում են կյանքը:
Չինացի հետազոտողները նոր տիպի կորոնավիրուսի երկու ենթատիպ են հայտնաբերել, որոնցից մեկն ավելի վարակիչ է մյուսից: