Գիտնականները պարզել են COVID-19-ի և հղիության միջև կապը
Գիտնականները պարզել են, որ հղի կանանց մոտ COVID-19-ով վարակվելու հավանականությունը չորս անգամ ավելի մեծ է: Այս եզրակացությանը եկել են Փենսիլվանիայի համալսարանի Պերելմանի անվան բժշկության դպրոցի գիտնականների թիմը՝ Ֆիլադելֆիայում ապրիլ-հունիս ամիսների ընթացքում ծննդաբերած 1.300 հղի կանանց հետազոտությունների արդյունքում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Հետազոտողները պարզել են, որ հղի կանանց ավելի քան 6%-ն ունի հակամարմիններ՝ ընդդեմ SARS-CoV-2-ի: Հաղորդվում է, որ սևամորթներն ու լատինաամերիկացիներն ավելի հակված են եղել հակամարմինների դրական արդյունքներին՝ համապատասխանաբար՝ 9.7% և 10.4%: Սա հինգ անգամ ավելին է, քան սպիտակամորթ և ասիացի կանանց մոտ, որոնք ունեին համապատասխանաբար 2% և 0.9% հակամարմիններ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը