Բաժիններ՝

Apple-ը կթողարկի iPhone 12-ի մատչելի տարբերակը 2021 թվականին

Համացանցում տեղեկատվություններ են հայտնվել iPhone 12-ի ավելի մատչելի տարբերակի մասին, որը թողարկվելու է հաջորդ տարի: Գինը` մոտ 270  հազար դրամ։

Այս տարի Apple-ն առաջին անգամ կներկայացնի չորս սմարթֆոն՝ բոլորը կստանան OLED էկրան և 5G մոդեմ: Ըստ լուրերի՝ ընկերությունը պլանավորում է հետագայում թողարկել iPhone 12-ի ավելի մատչելի տարբերակը IPS էկրանով և միայն 4G-ի աջակցությամբ: Այս մասին հայտարարել է Apple Lab-ի ինսայդերը:

Apple-ի նոր սմարթֆոնների բյուջետային տարբերակը կարող է կոչվել iPhone 12e: Դրանք կլինեն 5.4 և 6.1 դյույմ էկրանով երկու սմարթֆոններ, որոնք կունենան նաև Face ID, նոր Apple A14 պրոցեսոր, 4 ԳԲ RAM և երկակի տեսախցիկ:

Ըստ ինսայդերների՝ դրանք կարժենան 549 դոլար և 649 դոլար, ինչը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 270 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ նոր սմարթֆոնների շարքում առավել մատչելին  դարձել է iPhone SE 2020-ը, որն արժե 399 դոլար ԱՄՆ-ում։

Ըստ տեղեկությունների, Apple-ը կներկայացնի ավելի էժան iPhone 12-ը 2021 թվականի մարտին: Սմարթֆոնների հիմնական տարբերակների շնորհանդեսը տեղի կունենա այս տարվա աշնանը, նույնիսկ տեղեկություններ կային, որ ընկերությունը կհասցնի դրանք ներկայացնել սեպտեմբերի սկզբին: Չնայած կորոնավիրուսի պատճառով վաճառքի սկիզբը կարող է հետաձգվել մեկ ամսով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս