Բաժիններ՝

Apple-ը հաստատել է, որ նոր iPhone-ները ուշանալու են

Ներկայացումը կարող է տեղի ունենալ ժամանակին, բայց դուք անմիջապես չեք կարողանա ձեռք բերել նոր սարքերը։

2020 թվականին iPhone-ի նոր մոդելները կթողարկվեն սովորականից մի քանի շաբաթ անց: Այս մասին հայտարարեց Apple-ի գործադիր տնօրեն Լուկա Մաեստրին՝ երրորդ ֆինանսական եռամսյակի համար ներդրողների հետ զրույցի ընթացքում:

Հավանաբար, խոսքը գնում է միայն նոր ապրանքների վաճառքի մասին, մինչդեռ անոնսը կարող է տեղի ունենալ ավանդական ժամկետում` սեպտեմբերի սկզբին: Այս իրավիճակի մասին վերջերս հայտնել է ինսայդեր @komiya_kj-ը, որի համաձայն սմարթֆոնների շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին, և դրանք գնել հնարավոր չի լինի մինչև հոկտեմբերի 2-ը:

Առաջին շնորհանդեսի ընթացքում կխոսվի iPhone 12 շարքի սմարթֆոնների, Apple Watch Series 6-ի, նոր iPad-ի, AirTags-ի և չեղյալ հայտարարված AirPower անլար լիցքավորչի մասին:

Երկրորդ շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին։ Apple-ը կներկայացնի MacBook-ը և MacBook Pro 13-ը` հիմնվելով Apple Silicon պրոցեսորների, Apple TV-ի, ինչպես նաև նորացված iPad Pro մոդելների վրա: Եթե AirPower լիցքավորիչը սեպտեմբերյան միջոցառմանը չներկայացվի, ապա այն կներկայացվի հոկտեմբերյան առցանց միջոցառմանը: Երևի այն թողարկվելու է մի քանի տարբերակով։

Բազային iPhone 12 և 12 Max մոդելները նախնական պատվերով հասանելի կլինեն հոկտեմբերի 2-ին, իսկ վաճառքի կհանվեն հոկտեմբերի 9-ին: Ավելի ուշ կթողարկվեն ֆլագմենային iPhone 12 Pro և 12 Pro Max մոդելները․ հոկտեմբերի 16-ին կլինեն նախնական պատվերները, իսկ վաճառքը՝ հոկտեմբերի 23-ից:

Լուկա Մաեստրին չի նշել հետաձգման պատճառը, բայց կարելի է վստահորեն ենթադրել, որ այն կապված է կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների հետ: Չինաստանում մատակարարող գործարանները աշխատում էին ընդհատմամբ, ինչը խանգարում էր նրանց վերջացնել աշխատանքը նախատեսված ժամանակացույցը:

Հենց մյուս օրը հայտնի դարձան iPhone ի առաջիկա բոլոր մոդելների նախնական գները: Ըստ ամենայնի, մենք կունենանք չորս սմարթֆոն, որոնցից յուրաքանչյուրը հասանելի կլինի հիշողության երեք չափսերով:

Նոր սմարթֆոնները կունենան հետևյալ արժեքները՝

iPhone 12 5G (5,4 դյույմ) 64 GB – 699 դոլար
iPhone 12 5G (5,4 դյույմ) 128 GB – 749 դոլար
iPhone 12 5G (5,4 դյույմ) 256 GB – 849 դոլար
iPhone 12 Max 5G (6.1 դյույմ) 64 GB – 799 դոլար
iPhone 12 Max 5G (6.1 դյույմ) 128 GB – 849 դոլար
iPhone 12 Max 5G (6.1 դյույմ) 256 GB – 949 դոլար
iPhone 12 Pro (6.1 դյույմ) 128 GB – 1,049 դոլար
iPhone 12 Pro (6.1 դյույմ) 256 GB – 1,149 դոլար
iPhone 12 Pro (6.1 դյույմ) 512 GB – 1,349 դոլար
iPhone 12 Pro Max (6.1 դյույմ) 128 GB – 1149 դոլար
iPhone 12 Pro Max (6.1 դյույմ) 256 GB – 1,249 դոլար
iPhone 12 Pro Max (6.1 դյույմ) 512 GB – 1,449 դոլար

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս