
Սմարթֆոնները կլիցքավորվեն նորովի․ Qualcomm Quick Charge 5

Qualcomm-ը ներկայացրել է ամենաարագ լիցքավորիչը՝ Quick Charge 5, աշխարհում 100W-ից ավելի առաջին առևտրային պլատֆորմը: Ի՞նչ կտա այն օգտագործողներին. սմարթֆոնի ստանդարտ (4500 մԱ/ժամ) մարտկոցի ամբողջական լիցքավորում 15 րոպեի ընթացքում և մինչև հզորության կեսը լիցքավորում՝ 5 րոպեում:
Qualcomm Quick Charge-ի 5-րդ սերունդը 70%-ով ավելի արդյունավետ է, քան իր նախորդը: Այսինքն՝ մենք լիցքավորման արագության գրեթե կրկնակի աճ ենք ստանում: Դա աշխարհում առաջին առևտրային տեխնոլոգիան է: Էներգիայի այս քանակը կարող է բացասաբար ազդել մարտկոցի վրա, ուստի Quick Charge 5-ն օգտագործում է Qualcomm Battery Saver տեխնոլոգիա և ադապտերների աշխատանքի նոր տեխնոլոգիա:
Ըստ տեղեկությունների՝ Xiaomi-ն կլինի առաջին ապրանքանիշը, որը կօգտագործի Qualcomm-ի արագ լիցքավորման հնարավորությունները 2021 թվականին: Ակնհայտ է, որ մենք խոսում ենք հաջորդ տարվա Xiaomi Mi 11-ի ֆլագմենի մասին:
Սմարթֆոնը նոր տեխնոլոգիայով լիցքավորելու համար օգտատերերը ստիպված չեն լինի նոր աքսեսուարներ գնել, քանի որ Quick Charge 5-ը չափսերը կլինեն նախորդ սերունդների նման։
Սիրարփի Աղաբաբյան