19 աստղակերպեր, որոնք վերջերս ուսումնասիրվել են ֆրանսիացի և բրազիլացի գիտնականների կողմից, պարզվում է՝ Արեգակնային համակարգի տարածքում են հայտնվել այլ աստղերից հեռանալուց հետո։ Դրանք ծնունդ չեն առել նույն տարածքում, որտեղ ստեղծվել են մոլորակները, այդ թվում՝ Երկրագունդը։
Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ANSEF) այս տարի ապրիլի 13-ին հանձնեց թվով 24 դրամաշնորհ։ Հիմնադրամի վերանայող հանձնաժողովը դիտարկել է ներկայացված 189 դիմում, որի արդյունքում առանձնացված 24 աշխատանքները ճանաչվել են Երվանդ Թերզյանի ANSEF 2020թ մրցանակակիրներ։
Հինգերորդ սերնդի անլար կապը (5G – 5-րդ սերունդ) հիմնված է տվյալների փոխանցման վրա` օգտագործելով էլեկտրամագնիսական ալիքներ: Նույնը, ինչ շարժական մյուս ցանցերում` 2G, 3G, 4G, հեռուստատեսություն և GPS:
Աղբյուրները հայտնում են, որ Xiaomi-ն արդեն աշխատում է ծալովի սմարթֆոնի վրա` Motorola Razr-ի և Galaxy Z Flip-ի ոճով:
Samsung-ը սմարթֆոնների շուկան ընդգրկում է մեգապիքսելների մրցավազքում. ամեն ինչ սկսվեց առաջին 64 մեգապիքսել մոդուլով, այնուհետև հասավ ցնցող 108 մեգապիքսել լուծմանը, որը հայտնվեց Mi Note 10-ում և Galaxy S20 Ultra ում: Թվում է, որ սա միայն սկիզբն է, քանի որ հայտնի ինսայդեր Ice universe-ն իր թվիթերյան էջում գրառում է կատարել 600 մեգապիքսել լուծույթ ունեցող ֆոտոխցիկ թողարկելու՝ ընկերության պլանների վերաբերյալ:
Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում պատմության ուսուցիչ Օնիկ Հովսեփյանը սեփական հողամասում հողագործական աշխատանքներ կատարելիս հողի տակ հայտնաբերել է հին շինության քարե սյան պատվանդան եւ թոնրի ու դաշույնի մնացորդներ:
«Երևի հենց այսօրվանից կսկսվի կիրառումը։ Հետագա պլաններից դեռ տեղյակ չեմ։ Այս սարքերը տրվում են՝ որպես նվիրատվություն, օգնություն՝ լաբորատորիայի կողմից, առանց գումարի, անվճար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց լաբորատորիայի գիտաշխատող Գևորգ Հովհաննիսյանը։
Apple-ը և Google-ը զարգացնում են տեխնոլոգիան` օգնելու զսպել կորոնավիրուսի տարածումը: Այն աշխատելու է Android-ով և iOS-ով սմարթֆոնների հետ, որոնցում միացված է Bluetooth-ը։ Այն թույլ կտա ձեզ հետևել, թե ում հետ է կապվել COVID-19-ով վարակվածը:
Հակառետրովիրուսային Նելֆինավիր դեղանյութն ունակ է արգելափակել SARS-CoV-2-ի բազմացումը։ Նման եզրակցության են եկել ճապոնացի գիտնականները։ Հետազոտության արդյունքները, ըստ shantnews.am-ի՝ հրապարակվել են bioRxiv գիտական էլեկտրոնային գրադարանում։
Ջերմաստիճանը, որի տակ կորոնավիրուսը ոչնչանում է 15 րոպեի ընթացքում՝ 92°C-ն է։ Ըստ bioRxiv կայքի՝ նման եզրակացության են եկել վիրուսն ուսումնասիրող մասնագետները։
Նորվիչի Ջոն Ինեսի կենտրոնի բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու է գարնանն օդի բույրը յուրահատուկ: Փորձագետները պարզել են, որ գարնան բնորոշ հոտի պատճառը քիմիական նյութն է, որը տաք սեզոնի սկզբին արտադրվում է բակտերիաների կողմից, գրում է Daily Mail-ը:
Honor ապրանքանիշը ներկայացրել է մատչելի ֆլագմեններ` Honor 30 և Honor 30 Pro: Դրանք ստացել են շուկայում ամենամեծ սենսոր ունեցող ֆոտոխցիկը ՝ բարձրակարգ Kirin 990 պրոցեսորով և ցածր գնով:
ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում մշակվել է նոր սերնդի կոմպոզիտային, արդյունավետ, քլոր չպարունակող, ակտիվ թթվածնի հիման վրա՝ մատչելի և բնապահպանական նպատակային պայմաններին բավարարող «Բիօքսիլ-2» ախտահանիչը և դրա արտադրության համապատասխան տեխնոլոգիա (աշխատանքների ղեկավար՝ ակադեմիկոս Լ.Ա. Թավադյան):
Apple-ը հայտարարել է, որ այն կդարձնի ժամանակավորապես անվճար իր TV + ծառայության բովանդակության մի մասը: Ցանկը ներառում է 7 սերիալ տարբեր ժանրերում և լիամետրաժ վավերագրական ֆիլմ։
Համաշխարհային կարանտինի և այլ խնդիրների պատճառով Apple-ը ժամանակ չի ունենա 6.7 դյույմանոց էկրան ունեցող նոր iPhone պատրաստելու համար։
Թեհրանի բժշկական համալսարանի առողջապահության ֆակուլտետի պաթոբիոլոգիական բաժնի մի խումբ հետազոտողներ ստեղծել են սերոլոգիական ախտորոշման եղանակով կորոնավիրուսով նախկինում վարակված լինելու փաստը հաստատող թեստեր:
Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Հարավային Աֆրիկայի գիտնականները մոդելավորել են կլիմայի փոփոխության մի քանի սցենարներ: Նրանք ցույց են տվել, որ մոլորակի էկոհամակարգերը ծայրահեղ վտանգի տակ են: Այս մասին հայտնում է Nature ամսագիրը:
Հայաստանի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը Կառավարությանն առաջարկել է կազմակերպել կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրություն։ Տեղական արտադրության համար կառավարության կողմից հատկացվելու է 550 հազար դոլար։
2019 թվականին Samsung-ը ներկայացրեց առաջին նորարարական Samsung Galaxy Fold սմարթֆոնը՝ ծալովի էկրանով: Հետագայում ընկերությունն առաջարկեց Galaxy Z Flip-ը՝ այլ դասավորությամբ, բայց իսկական շարունակությունը դեռ նախապատրաստման փուլում է:
168.am-ը շարունակում է ներկայացնել պատանիների, ովքեր, չնայած երիտասարդ տարիքին, հաջողություններ են գրանցել տեխնոլոգիաների, բիզնեսի ոլորտում։
2019 թվականին Qualcomm-ը հայտարարեց, որ իր պրոցեսորներն աջակցում են բջջային տեսախցիկների հետ աշխատանքին, որոնց լուծաչափը հասնում է 192 մեգապիքսելի: Ժամանակին նման բարձր լուծումն անտեղի էր թվում, բայց 108 մեգապիքսել սենսորով սմարթֆոնների հայտնվելով՝ նման որոշումները դառնում են միայն ժամանակի հարց:
Apple-ը միացել է կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարին: Թիմ Քուքը խոսել է դիմակի մասին, որն ընկերությունը մշակել է հատուկ բժիշկների համար, ովքեր պայքարում են COVID-19-ի դեմ: Այն կոչվում է Face Shield և բաղկացած է ճակատի կապիչից և պաշտպանիչ պլաստիկ վահանից:
Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (ԱԱԳԼ) գիտաշխատող Վաչիկ Խաչատրյանն ու ընկերներն օր ու գիշեր աշխատելուց հետո ախտահանիչ սարք են ստեղծել, որը, ինչպես իրենք են նշում՝ կօգնի բժիշկներին։ Նրանց փոխանցմամբ՝ սարքը կարելի է տեղադրել հիվանդանոցում ու իրականացնել տարբեր իրերի ախտահանում՝ բժշկական դիմակներ, խալաթներ և այլն։
Zoom համակարգում կատարված հազարավոր զանգերի տեսագրություններ հայտնվել են համացանցում: Այս մասին հայտնել է The Washington Post-ը: Այդ տեսագրություններում եղել են թե՛ աշխատանքային խորհրդակցություններ, թե՛ տարրական դասարանի դասընթացներ, ինչպես նաև առանձին օգտատերերի մասնավոր զրույցներ:
Կյանքի համար հարմար շարժական պլատֆորմը հնարավորություն կտա ճանապարհորդել Լուսնի վրա մինչև 45 օր:
Գործարկումից 9 տարի անց Facebook Messenger ծառայությունը վերջապես ստացավ դեկստոպային տարբերակը: Հավելվածի առանձնահատկությունները նման են բրաուզերի տարբերակին, բայց մեսենջերի առանձին պատուհան պահելը շատ օգտվողների համար ավելի հարմար է, քան բրաուզերի անհամար ներդիրներից մեկը:
Macrumors-ը նկատել է, որ համացանցը սկսել է ակտիվորեն բողոքել FaceTime-ի խնդիրներից: Օգտագործողները գրում են, որ իրենց սարքերը iOS 13.4 և macOS 10.15.4-ը թարմացնելուց հետո նրանք այլևս չեն կարող աուդիո և վիդեո զանգեր կատարել iPhone-ի և iPad-ի վրա` օպերացիոն համակարգի ավելի հին տարբերակներով:
Բժշկական քարտի մուտք, ճանապարհորդության և գնումների վճարում, կողպեքների բացում և ձեռքի շարժումով խելացի տան վերահսկողություն: Ստորև այն մասին, թե ինչպես են վերջին գիտական նվաճումներն արդեն փոխվում կամ շուտով փոխելու մեր մարմինը:
Նոր կորոնավիրուսն առավել ակտիվ է օդի ջերմաստիանի՝ զրոյից բարձր՝ +4-ի պայմաններում և կորցնում է իր ուժը շոգի դեպքում:
Անտարկտիկայի վրա օզոնի շերտի վրայի անցքը փակվում է և ազդում այն փոփոխությունների վրա, որոնք առաջացրել են հարավային կիսագնդում քամիներ, հայտնում է DailyMail-ը: