Բաժիններ՝

Xiaomi-ն պատրաստում է սմարթֆոն՝ ներկառուցված ականջակալներով

Ընկերությունը մտածել է, թե ինչպես համատեղել ժամանակակից սմարթֆոնը և ամբողջովին անլար ականջակալները:

Նոր արտոնագրում Xiaomi-ն ցույց  է տվել սմարթֆոն, որը վերևում ունի երկու ականջակալ: Դրանք ամբողջովին անլար ականջակալներ են, որոնք պահվում և լիցքավորվում են անմիջապես սմարթֆոնում, այլ ոչ թե առանձին տուփում:

Դա դիզայնով նման է սմարթֆոնների Galaxy Note շարքի ստիլուսին: Ականջակալներն ամբողջովին թաքնված են վերին մասում․ սարքից դուրս գալու համար հարկավոր է դրանք սեղմել: Ականջակալներն ունեն շարժական վերին մաս, այնպես որ, դրանք կարող են ամբողջությամբ թաքնվել սմարթֆոնի մեջ:

Այսպիսով, Xiaomi-ն միանգամից մի քանի խնդիր է լուծում. ձեզ հարկավոր չէ առանձին ականջակալները լիցքավորել և դրանք առանձին պահել: Անհնար է մոռանալ կամ կորցնել դրանք, եթե դրանք միշտ պահվում են սմարթֆոնում:

Հայտնի չէ, թե իրականում Xiaomi-ն նախատեսո՞ւմ է ապագայում թողարկել նման սմարթֆոն, թե՞ այդ արտոնագիրը կմնա անհնարին գաղափարի տեսքով: Ընկերությունը ստիպված կլինի պարզել, թե ինչպես լավ ականջակալները տեղավորել բարակ սմարթֆոններում։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս