WhatsApp մեսենջերը 2020 թվականից կդադարի աշխատել ամբողջ աշխարհի միլիոնավոր սարքերում:
Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր ամերիկուհի Ֆրենսիս Առնոլդը մտել է Alphabet հոլդինգի տնօրենների խորհուրդ, որի մասն է կազմում Google ընկերությունը:
WhatsApp մեսենջերն ստացել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս ստեղծել առաջադրանքներ եւ ստանալ համապատասխան հիշեցումներ: Նորամուծությունը ներկայացված է whatsapp.any.do. կայքում։
Ձեռնարկատեր Իլոն Մասքը Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) փողոցներով զբոսնել է իր հիմնած Tesla ընկերության արտադրության Cybertruck էլեկտրապիկապի ղեկին:
Հայտնի վերլուծաբան Մին-Չի Կուոն կիսվել է նոր մանրամասներով՝ կապված 2020 թվականի iPhone-ի նոր շարքի հետ: Նրա խոսքով՝ Apple-ը պատրաստում է հինգ սմարթֆոն: Դրանցից մեկը կներկայացվի գարնանը, իսկ ևս չորսը՝ աշնանը, ավանդական դարձած ներկայացման ժամանակ:
Կլիմայագետների միջազգային խումբը պարզել է, որ այս տարի CO2-ի մարդածին արտանետումների քանակն աճել է հարաբերականորեն ոչ մեծ չափով՝ ածխի համաշխարհային սպառման մակարդակի խիստ նվազեցման եւ հանածո վառելիքի ավելի արդյունավետ աղբյուրների անցնելու պատճառով:
Ասպիրինի ոչ մեծ չափաբաժինները մեծացնում են քաղցկեղը հաղթահարելու շանսերը: Դա հետեւում է ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտների հետազոտությունից:
Առողջ քնի բացակայությունը կարող է սրտի հետ կապված խնդիրների հանգեցնել նույնիսկ այն մարդկանց մոտ, որոնք կանոնավոր կերպով ժամանակ են հատկացնում վարժանքներին եւ առողջ կենսակերպ են վարում:
Գիտնականները հայտնաբերել են դիմահարդարման մահացու վտանգ:
Շվեյցարիայի Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի ուսանող Վասիմ Դաուադիին հաջողվել է լուծել ֆիզիկական հանելուկը, որը գիտնականները փորձում են լուծել վերջին 100 տարվա ընթացքում, գրում է Neue Züricher Zeitung-ը:
Գիտնականները պարզել են, որ այն կանայք, որոնք կանոնավոր կերպով օգտագործում են պերմանենտ ներկեր եւ մազերի համար քիմիական ուղղիչներ, ենթակա են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ավելի բարձր ռիսկի, քան այն կանայք, որոնք չեն օգտագործում այդ արտադրանքը:
Աստղագետները հայտնաբերել են ռենտգենյան ճառագայթների ամենավառ աղբյուրներից մեկը՝ ավելի պայծառ, քան միլիոնավոր Արեգակներ:
Առողջության համար նվազագույն վնասի համար տղամարդիկ պետք է զուտ ալկոհոլի գործածումը սահմանափակեն օրական մինչեւ 24 գրամ, իսկ կանայք՝ մինչեւ 12 գրամ:
Առանց առողջությանն էական վնաս հասցնելու, կանայք պետք է խմեն օրական ոչ ավելի, քան 12 գ մաքուր ալկոհոլ, իսկ տղամարդիկ՝ ոչ ավելի, քան 24 գ: Այս կարծիքին են հանգել գերմանացի գիտնականները, հայտնում է Focus-ը:
Կանոնավոր կերպով քաղցած մնալը նպաստում է սրտի անբավարարության ռիսկի նվազեցմանը եւ կյանքի տեւողության ավելացմանը:
ԱՄՆ-ի Բոստոնի համալսարանի Բժշկագիտական կենտրոնի պրոֆեսոր Մայքլ Հոլիկան նշել է օրգանիզմում վիտամին D-ի պակասի հիմնական ախտանիշները, ինչի մասին հայտնել է Focus հանդեսը։
Ինքնագնահատականը բարձրացնելու համար պարզապես հարկավոր է հայելու մեջ ավելի քիչ նայել:
«Իմ կարծիքով՝ ՀՀ վարչապետն իսկապես վիրավորել է գիտաշխատողների զգալի մասին: Ինչպես ցանկացած բնագավառում, այնպես էլ գիտության մեջ կան մարդիկ, ովքեր այնքան էլ բարեխիղճ չեն աշխատում, սակայն ասել, որ Հայաստանում գիտական գործունեություն վարել նշանակել է՝ ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է՝ գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել և թողնել-գնալ տուն, դա իսկապես լուրջ վիրավորանք է այն մարդկանց հասցեին, ովքեր առավոտից երեկո աշխատում են այդ չնչին աշխատավարձերով և տալիս են միջազգային մակարդակի արտադրանք՝ զեկուցում են, տպագրում հոդվածներ, և այլն»:
«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթը, որն այս տարի անցկացվում է «Քիմիական գիտություններ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Մանկավարժական գիտություններ», «Ճարտարապետություն», «Սոցիոլոգիական գիտություններ» անվանակարգերում, ստացել է 17 հայտ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:
Բոստոնում Հարվարդի բժշկական դպրոցի բժշկական ֆակուլտետի գիտնականները պարզել են, որ միջին տարիքի մարդկանց մոտ նյութափոխանակային (մետաբոլիկ) համախտանիշը կարող է ուղեղի վաղաժամ ծերացում առաջացնել:
SpaceX ընկերության Starship Mk1 տիեզերանավի առաջին լիամասշտաբ նախատիպը պայթել է ԱՄՆ-ի Բոկա Չիկայի շրջանի (Տեխասի նահանգ) արձակման համալիրում տեղի ունեցած փորձարկումների ընթացքում:
Օհայոյի համալսարանի ամերիկացի միջատաբան Ուիլյամ Ռոմոզերը պնդում է, որ Curiosity մարսագնացի կողմից արված լուսանկարներում նա գտել է արարածների հետքեր, որոնք նման են երկրային միջատներին, գրում է Science Alert-ը:
Լիովին սառեցնելով հիվանդի մարմինը եւ ամբողջ արյունը փոխարինելով ֆիզլուծույթով՝ ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի բժիշկներն առաջին անգամ կարողացել են մարդուն արհեստական կլինիկական մահվան վիճակի բերել:
Խրոնիկական բորբոքումը չարորակ ուռուցքների զարգացման հիմնական պատճառներից մեկն է:
NASA-ի Գոդարի անվան տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ հավաստել են ջրի գոլորշու առկայությունը Յուպիտերի արբանյակներից մեկի՝ Եվրոպայի մակերեւույթի վրա:
Ես պետք է խիստ քննադատական խոսք ուղղեմ այսօրվա Կառավարությանը, որովհետև «Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագիրը» չի գործում, դա այն հարցն է, որը լուծվում է մեկ օրում, և եթե կառավարությունն ընդունակ չէ մեկ օրում այդ հարցը լուծելու, բացի խիստ բացասականը՝ այլ կարծիք հնչեցնել չեմ կարող։
Ծխելուց լրիվ հրաժարվելը, աղի եւ ալկոհոլի գործածությունը նվազեցնելը, բավարար քանակություններով բանջարեղեն եւ մրգեր օգտագործելը առողջ կենսակերպի հինգ հիմնական ցուցանիշներից մեկն են:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիան ամփոփել է գաղտնի քվեարկության արդյունքները եւ հայտարարել նոր ակադեմիկոսների եւ թղթակից անդամների անունները:
Գիտնականները, որոնք «Մարս-2020» մոլորակագնացը պատարստում են դեպի Կարմիր մոլորակ գիտարշավի, որոշել են դրա իջեցման վայրը. դա Եզերո խառնարանն է:
Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ յոգայով զբաղվելը եւ շնչառական վարժությունները կարող են կարճ ժամկետում թեթեւացնել ընկճախտի տագնապի ախտանիշերը: