Բաժիններ՝

Հայտնի են iPhone 12-ի, Apple Watch Series 6-ի և iPad-ի թողարկման և վաճառքի մեկնարկի ամսաթվերը

Ըստ երևույթին, մինչև տարեվերջ սպասվում են Apple-ի տասնյակ նոր ապրանքատեսակներ՝ հաշվի չառնելով iPhone-ի չորս մոդելները:

Twitter-ի օգտատերերից մեկը՝ @komiya_kj անունով, որը երբեմն հետաքրքիր նորություններ է հայտնում, տեղեկություններ է հրապարակել Apple-ի սպասվող իրադարձությունների մասին: Ըստ նրա, ընկերությունը պատրաստում է երկու առցանց ներկայացում և մի քանի հանգիստ հայտարարություններ, երբ կայքում պարզապես հայտնվում է նոր սարքերի մասին տեղեկատվություն: Ավելի ուշ նա լրացրեց այս տվյալները iPhone 12-ի և այլ նոր ապրանքների վաճառքի մեկնարկի ամսաթվերով:

Ներկայացնում է

Առաջին շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին: Այնտեղ կխոսվի iPhone 12 շարքի սմարթֆոնների, Apple Watch Series 6-ի, նոր iPad-ի, AirTags-ի և չեղյալ հայտարարված AirPower անլար լիցքավորչի մասին:

Երկրորդ շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին։  Apple-ը կներկայացնի MacBook-ը և MacBook Pro 13-ը` հիմնվելով Apple Silicon պրոցեսորների, Apple TV-ի, ինչպես նաև նորացված iPad Pro մոդելների վրա: Եթե ​​AirPower լիցքավորիչը սեպտեմբերյան միջոցառմանը չներկայացվի, ապա այն կներկայացվի հոկտեմբերյան առցանց միջոցառմանը: Երևի այն թողարկվելու է մի քանի տարբերակով։

Անոնսներ՝ կայքերում

Առանց ավելորդ գովազդի և եթերների, Apple-ը կարող է օգոստոսի 19-ին ներկայացնել նորացված iMac, AirPods Studio ականջակալներ, ինչպես նաև խելացի խոսնակներ HomePod 2 և HomePod Mini: Դժվար է հավատալ, որ մի օրում այս բոլոր նոր իրերը պարզապես կհայտնվեն ընկերության կայքում, բայց, այնուամենայնիվ, տվյալները դեռևս այսպիսին են:

Նորույթների թողարկման ամսաթվեր

Գնել նոր հարմարանքները հնարավոր կլինի շնորհանդեսից հետո: Այսպիսով, Apple Watch Series 6-ը և նոր iPad-ը (8-րդ սերունդ) հասանելի կլինեն  պատվիրելու համար սեպտեմբերի 11-ին, և դրանք վաճառքում կլինեն սեպտեմբերի 18-ին:

Բազային iPhone 12 և 12 Max մոդելները նախնական պատվերով հասանելի կլինեն հոկտեմբերի 2-ին, իսկ վաճառքի կհանվեն հոկտեմբերի 9-ին: Ավելի ուշ կթողարկվեն ֆլագմենային iPhone 12 Pro և 12 Pro Max մոդելները․ հոկտեմբերի 16-ին կլինեն նախնական պատվերները, իսկ վաճառքը՝ հոկտեմբերի 23-ից:

Մինչ այժմ այս ամենը պարզապես խոսակցություններ են, որոնք կարելի է հերքել, բայց չի կարելի չնկատել, որ այդ տվյալները բավականին համահունչ են նախորդ արտահոսքին․ անցյալ ամիս արդեն տեղեկատվություն կար  սեպտեմբերյան ներկայացման մասին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031