Ակադեմիական ծրագիր Հարվարդի համալսարանում

ARMACAD ընկերությունը տեղակացնում է Հարվարդի համալսարանի կողմից գիտնականների համար նախատեսված ակադեմիական ծրագրի մասին:

Ծրագիրը աջակցում է առաջատար գիտնականներին, որոնց աշխատանքները ներառում են սոցիալական գիտությունների որոշ տարրեր, անդրադառնում են ոչ արևմտյան տարածաշրջանների ու երկրիների լեզվական, մշակութային հարցերին ու պատմությանը, և լուսաբանում են տեղական ու անդրազգային հարցեր:

Գիտնականները ծրագրին միանում են երկու տարով: Նրանք ստանում են զգալի ֆինանսական և հետազոտական աջակցություն, մուտք դեպի համալսարանի տարբեր բաժիններ: Մասնակիցները հատկապես մեծ աջակցություն կստանան համալսարանի ավագ գիտնականների կողմից՝ սեփական հետազոտական աշխատանքներն իրականացնելու համար:

. Հայտադիմումն իր մեջ պետք է ներառի

.  ուղեկցող նամակ

. ինքնակենսագրություն (CV)

. հետազոտության նկարագիր (առավելագույնը 2500 բառ)

. PhD ծրագրի պաշտոնական պատճենը

. մոտիվացնող երեք նամակ

Դիմումները պետք է ուղարկել մինչև 2015թ. հոկտեմբերի 1- ը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` Harvard University Academy Scholars Program:

Տեսանյութեր

Լրահոս