Բաժիններ՝

«Նոր հորիզոնները» բացահայտել է Պլուտոնի մեծ սիրտը

ՆԱՍԱ-ի «Նոր հորիզոններ» տիեզերանավը 9.5 տարվա ճանապարհորդությունից հետո հուլիսի 14-ին վերջապես մոտեցավ Պլուտոնին: Տիեզերանավով արված լուսանկարը ցույց է տալիս, որ Պլուտոնի մակերեսի որոշ հատվածներում կան մի քանի միլիարդ տարեկան խառնարաններ:

Մինչդեռ Պլուտոնի սրտաձև պատկերի մոտ ոչ մի ակնհայտ խառնարան չկա, և այդպիսով, ամենայն հավանականությամբ, դրանք ավելի ուշ են ձևավորվել՝ վկայելով, որ Պլուտոնն ունի երկար և բարդ երկրաբանական պատմություն։ Որոշ խառնարաններ կարծես մասամբ քայքայվել են, գուցե էրոզիայի հետևանքով։ Կան նաև որոշ նշաններ, որ Պլուտոնի ընդերքը ճեղքված է, ինչպես երևում է սրտաձև պատկերի ձախ կողմի գծերից։

«Ես կանխատեսում էի, որ մենք կգտնենք ինչ-որ հրաշալի բան, և այդպես էլ ստացվեց։ Սա ապացուցում է, որ լավ բաներն իրոք փոքրում են թաքնված»,- ասաց «Նոր հորիզոններ» տիեզերանավի գլխավոր հետազոտող Ալան Սթերնը։

Պլուտոնն անցնելուց հետո տիեզերանավը կշարունակի իր ճանապարհը դեպի Կոյպերի գոտի` Արեգակնային համակարգի ծայրամասերում մի շարք այլ սառցե մարմիններ ուսումնասիրելու նպատակով:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս