
10 արժեքավոր խորհուրդ «Word»-ով աշխատելու համար

Takprosto.cc կայքը գրում է, որ «Word»-ով աշխատելը հեշտացնելու համար մի քանի միջոց կա:
1. Ինչպես արագ տեղադրել ամսաթիվը: Shift+Alt+D կոճակների համադրությունը թույլ կտա տեքստում տեղադրել ամսաթիվը:
2. CapsLk ռեժիմի չեղարկում: Պատահաբար մեծատառերով գրված տեքստը կարելի է վերածել սովորականի` նշելով տեքստ ու սեղմելով Shift+F3:
3. Ինչպես արագացնել կուրսորի աշխատանքը: Սլաքի հետ միասին սեղմեք Shift կոճակը:
4.Ինչպես առանձնացնել տեքստի որոշակի հատվածներ: Սեղմած պահելով Сtrl կոճակը` կարող եք տեքստում առանձնացնել ձեզ անհրաժեշտ հատվածները:
5. Ինչպես սքրինշոթը տեղադրել տեքստում: Սեղմեք «նկար» կոճակը:
6. Ինչպես watermark տեղադրել: Ձեր տեքստը պաշտպանելու համար կարող եք սեղմել «page layout» կոճակը, որտեղ կարող եք տեսնել «watermark» կոճակը:
7. Ինչպես կրկնել վերջին քայլը: Կարող եք սեղմել F4 կոճակը:
8. Ինչպես պաշտպանել տեքստը գաղտնաբառով: Սեղմեք file կոճակը և ընտրեք փաստաթղթի պաշտպանում:
9. Ինչպես նոր էջ ստեղծել: Ձեզ կօգնի Ctrl+Enter կոճակը:
10. Ինչպես արագ նշել մեծ տեքստ: Կուրսորը տեղադրեք այն հատվածում, որը ցանկանում եք նշել, ապա սեղմեք Shift: