NASA-ն ևս մեկ Երկիր է գտել
NASA-ն սենսացիոն հայտարարություն է կատարել: Մասնագետները հայտարարել են, որ կարողացել են նոր արտաարեգակնային մոլորակ գտնել, որը անհավանականորեն նման է մեր Երկրին: Դրա վրա, ինչպես և Երկրի, ենթադրաբար կարող է ջուր լինել: NASA-ի մասնագետները նշել են, որ կա մեծ հավանականություն, որ Kepler 452b-ի վրա կարող է լինել կյանք, սակայն ոչ մի երաշխիքներ չկան:
Արտաարեգակնային մոլորակը հայտնաբերվել է Կարապի համաստեղությունում:
«Առաջին արտաարեգակնային մոլորակը, որը պտտվում է աստղի շուրջը` նման մեր Արեգակին, հայտնաբերվել է 1995թ.: Արտաարեգակնային մոլորակները, հատկապես ոչ մեծերը, Երկրի նման աշխարհներ են, որոնք միայն 21 տարի առաջ են դուրս եկել գիտական ֆանտաստիկայի բնագավառից: Այսօր` 1000 հետազոտություններից հետո, տիեզերագնացները կարող են հայտարարել այն բանի հայտնաբերման մասին, ինչի մասին մարդկությունը երազում է 1000 տարի. նոր Երկրի»,- ասվում է NASA-ի հայտարարության մեջ:
Տվյալ բացահայտումը կատարվել է «Kepler» աստղադիտակի շնորհիվ, որը 3.5 տարիների ընթացքում հետևում է Կարապի և Քնարի համաստեղությունների սահմանակետում գտնվող աստղերին: Եվ հենց այդ շրջանում` Երկիր մոլորակից 1.4 հազար լուսային տարի հեռավորության վրա գտնվող Kepler-452 աստղադիտակը հայտանբերեց նոր մոլորակ, որին գիտնականները կնքել են Երկրի «ավագ զարմուհի» անվամբ:
Հիշեցնենք, որ NASА-ն երկնային կյանքի որոնումների նոր էտապը սկսել է 2009թ.` «Կեպլեր» առաքելության մեկնարկից հետո: «Կեպլեր» առաքելության նպատակն էր` գտնել նոր մոլորակ, որտեղ` ինչպես մեր սեփական մոլորակում, կարող է կյանք լինել:
Քանի որ ջուրը համարվում է կյանքի կարևորագույն բաղադրիչը, «Կեպլեր» առաքելության նպատակն էր գտնել արտաարեգակնային մոլորակ, որի մակերեսը պատված լիներ հեղուկ ջրով:
Kepler-452-ը, իր գործարկամ պահից, հայտնաբերել է ավելի քան 1000 մոլորակներ, որոնց մեծ մասը առավել նմանություն ունեն գազային հսկա Յուպիտերի հետ, և ոչ թե Երկրի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը