Օրական ռիթմերի խանգարումը բարձրացնում է վտանգավոր հիվանդությունների զարգացման ռիսկը

Հոլանդացի գիտնականները պարզել են, որ օրական (ցիրկադային) ռիթմի խանգարումը բարձրացնում է վտանգավոր հիվանդությունների, օրինակ` քաղցկեղի զարգացման ռիսկը: Չնայած նրան, որ գիտնականները վաղուց քննարկում են քնի խանգարման և հիվանդությունների առաջացման միջև փոխկապակցվածությունը, հետազոտության ընթացքում այդ տվյալները հաստատելը պրոբլեմատիկ է:

Կատարված փորձերը, որոնց արդյունքներով հնարավոր լինի որոշել՝ արդյոք բիոռիթմերի խանգարումը հանդիսանում է հիվանդությունների պատճա՞ռ, թե՞ հետևանք, ներկայացված են չափազանց փոփոխական:

Նոր հետազոտության հեղինակները որոշել են պարզեցնել փորձը` ուսումնասիրելով, թե ինչպես է օրական ռիթմի խանգարումն ազդում մկների առողջության վրա: Դրա համար գիտնականներն ընտրել են կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը գենետիկորեն նախատրամադրված էգ մկների: Այս դասին են պատկանում այն կանայք, որոնց գենոմում` BRCA1, BRCA2 կամ p53 գեներում, մուտացիա է նկատվում:

Ընդհանրապես կենդանիների մոտ ուռուցքը զարգանում է մոտ 50 շաբաթ հետո, սակայն օրական ռիթմի խանգարման ժամանակ նորագոյացություններն ի հայտ են գալիս 8 շաբաթ ավելի շուտ: Բացի այդ, այն կենդանիների համեմատ, որոնք ապրում են նորմալ պայմաններում, մկների մարմնի զանգվածն ավելանում է 20 տոկոսով:

«Պարզվում է, որ օրական ռիթմերի երկարատև խանգարումները հանդիսանում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման, մարմնի զանգվածի ավելացման և այլ մետաբոլիկ խանգարումների առաջացման շարժիչ փաստարկներ»,- կարծում է հետազոտության ղեկավար Բերտ Վան Դեր Հորստը:

Գիտնականները բացատրել են, որ օրական ռիթմերի կարգավորման մեխանիզմները, ինչպես նաև՝ ուռուցքների առաջացման մեխանիզմները, շատ ընդհանուր բան ունեն մարդկանց և մկների մոտ:

«Այս մոդելը մեզ նոր հնարավորություններ է ընձեռում այն բանի հետագա ուսումնասիրության համար, թե ինչպես են օրական ռիթմերն ազդում օրգանիզմի վրա»,- ավելացրել է Վան Դեր Հորստը:

Հետազոտության տվյալները ներկայացված են Current Biology ամսագրում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս