Գիտնականները ապացուցել են, որ էլեկտրոնային ծխախոտն ավելի մեծ կախվածություն է առաջացնում

Էլեկտրոնային ծխախոտի սիրահարներն ունեն ծխելուց հրաժարվելու մինիմալ շանսեր:

Էլեկտրոնային ծխախոտն առաջացնում է նույնպիսի ֆիզիկական և հոգեբանական կախվածություն, ինչպիսին ավանդական ծխախոտը: Փաստն այն է, որ այդ գլանակները պարունակում են նիկոտինի հեղուկ տաբերակը, որն էլ ուժեղ կախվածություն է առաջացնում:

Այս եզրակացությանը գիտնականները հանգել են այն հետազոտություններից հետո, որոնց ընթացքում պարզել են, որ գլանակում նիկոտինի աստիճանաբար նվազումը չի օգնում ազատվել ծխելու սովորությունից:

Փորձարկման 136 մասնակիցներից միայն մեկն է կարողացել էլեկտրոնային գլանակի շնորհիվ 1 տարվա ընթացքում ազատվել ծխելու սովորությունից:

Էլեկտրոնային ծխախոտը դիտվում է որպես այլընտրանք այն մարդկանց համար, ովքեր իրականում չեն ուզում թողնել ծխելը:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները որոշել են պարզել, թե էլեկրտոնային գլանակի նիկոտինի մակարդակն ու դրա տեսակը:

Նիկոտինի 3 տեսակներից էլեկտրոնային գլանակի հեղուկում հետազոտողները հայտնաբերել են ամենածանր տեսակը, այսպես կոչված մաքրված նիկոտինը, որը հեշտությամբ կլանվում է օրգանիզմի կողմից:

Այսպիսով, գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ էլեկտրոնային գլանակի սիրահարներն ունեն ծխելը թողնելու մինիմալ շանսեր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս