20 փաստ Տիեզերքի մասին, որը Ձեզ կստիպի զգալ Ձեր փոքրիկ լինելը
Երբեմն անհնար է լինում պատկերացնել, թե ինչ մեծություն ունի Տիեզերքը: Մենք կարող ենք դիտարկել Տիեզերքի միայն շատ փոքր մասը:
Ահա մի քանի հետաքրքիր փաստեր Տիեզերքի մասին, որոնք կստիպեն Ձեզ մտածել այս աշխարհում ունեցած Ձեր տեղի մասին:
1. Արեգակը կազմում է Արեգակնային համակարգի զանգվածի 99,8 տոկոսը:
Այսինքն՝ Արեգակի զանգվածը 1 989 100 000 000 000 000 000 000 000 000 կգ է: Մյուս բոլոր մոլորակները, արբանյակները, աստղակերպները և այլ մարմիններ տեղավորվում են մնացած 0,2 տոկոսում:
2. Արծվի համաստեղության գազային ամպում այնքան ալկոհոլ կա, որ դրանից հնարավոր է ստեղծել 200 սեպտիլիոն լիտր գարեջուր:
3. Վերջին 20 տարում Արեգակնային համակարգի սահմաններից դուրս հայտնաբերվել են հազարից ավելի մոլորակներ: Այս պահին հաստատված է 1934-րդ մոլորակի գոյությունը:
4. Միջաստղային տարածության ձայնը սարսափելի է հնչում:
5. Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները կարող են տեղավորվել Երկրի և Լուսնի միջև:
6. Ֆոտոնին անհրաժեշտ կլինի միջինը 170,000 տարի, որպեսզի այն արևի միջուկից հասնի մակերևույթին: Բայց ընդամենը ութ րոպե, որպեսզի հասնի երկրին:
7. Եթե միջաստղային տարածության տատանումները ձևափոխվեն ձայնային ալիքների, ապա սարսափելի կհնչեն:
8. Սատուրնի օղակները ժամանակ առ ժամանակ անհետանում են: Յուրաքանչյուր 14-15 տարին մեկ Սատուրնը կողքի է շրջվում` դեպի Երկիր: Օղակների հաստությունն այնքան փոքր է Սատուրնի համեմատ, որ այդ դիրքում թվում է, թե անհետացել են:
9. Սատուրնը շատ մեծ մեկ այլ օղակ էլ ունի, որը բացահայտվել է 2009թ.:
10. Սատուրնի հյուսիսային բևեռում վեցանկյուն ամպ գոյություն ունի:
11. Մեր Արեգակնային համակարգում օղակով աստղակերպ գոյություն ունի: Խարիկլո աստղակերպը երկու նեղ և խիտ օղակ ունի: Սա Արեգակնային համակարգի հինգերորդ օբյեկտն է` Սատուրնի, Յուպիտերի, Նեպտունի և Ուրանի հետ, որն օղակներ ունի:
12. Յուպիտերը 2,5 անգամ ավելի մեծ է, քան Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները միասին:
13. 1,5 ժամում Երկրի վրա ավելի շատ արեգակնային էներգիա է հասնում, քան մենք օգտագործում ենք ամբողջ տարում:
14. Եթե Դուք ընկնեք «սև խոռոչ» մեջ, ապա կձգվեք, ինչպես սպագետին: Երևույթը կոչվում է սպագետիֆիկացում:
15. Եթե ոչինչ չանհանգստացնի Լուսնին (օրինակ` երկնաքար), ապա հետքերը` թողնված նրա մակերևույթին, հավերժ կմնան: Ի տարբերություն երկրի` այնտեղ էրոզիա չկա:
16. Վերջերս աստղ է հայտնաբերվել, որը 21 տարի «թաքնված» է եղել մեկ այլ` գերնոր աստղի ճառագայթներում:
17. Աղբաբնդիռները (навозные жуки) կողմնորոշվում են Ծիր Կաթինով: Թռչունները և մարդիկ կողմնորոշման համար օգտագործում են աստղերը, իսկ աֆրիկյան աղբաբնդիռներն օգտագործում են մի ամբողջ գալակտիկա, որպեսզի համոզվեն, որ ճիշտ են շարժվում:
18. 4,5 մլրդ տարի առաջ Մարսի մեծության օբյեկտը բախվել է Երկրին: Սա դեռևս ամենաճշմարտացի բացատրությունն է այն բանի, թե ինչպես է առաջացել Լուսինը: Օբյեկտից մի կտոր պոկվել է, որը և դարձել է Լուսինը:
19. Մենք բոլորս աստղափոշուց ենք պատրաստված:
20. Մեզ հայտնի Տիեզերքում անհամար թվով աստղեր կան:
Ավստրալիական ազգային ինստիտուտի հետազոտությունների համաձայն՝ մեզ հայտնի Տիեզերքում կա 70 սեքստիլիոն աստղ, իսկ դա 70,000 միլիոն միլիոն միլիոն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը