
Apple էլեկտրամոբիլը կպատրաստվի BMW i3-ի հիման վրա

Apple-ը բանակցություններ է վարում BMW-ի հետ, որպեսզի պատրաստի իր էլեկտրամոբիլը բավարական ավտոկոնցեռնի i3 մոդելի հիման վրա, հայտնում է գերմանական Manager Magazin-ը:
Apple-ն արդեն մշակել է ծրագրային ապահովում CarPlay անվանումով ավտոարտադրողների համար:
BMW-ի հետ բանակցությունները սկսվել են 2014 թվականի աշնանը, սակայն դադարեցվել էին ու հետաձգվել:
Թիմ Կուկն այցելել է 2015-ի փետրվարին Գերմանիա ու հանդիպել մի քանի գերմանական ավտոարտադրողների հետ:
BMW-ի մենեջեր Օլիվեր Լիպցեն այս հուլիսին հայտարարեց, որ ավտոկոնցեռնը բաց է IT ընկերությունների առաջ: