Բաժիններ՝

LG-ն ներկայացրել է բյուջետային Bello 2 սմարթֆոնը

LG ընկերությունը կատարել է իր բյուջետային Bello 2 սմարթֆոնի թողարկման անոնսը: Որոշ շուկաներում սարքերը կհայտնվեն LG Max անվանմամբ: Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է ընկերության պաշտոնական կայքում:

Նախորդներից սմարթֆոնը տարբերվում է ղեկավարման ֆիզիկական կոճակների փոփոխված դրությամբ՝ ներկայում դրանք տեսախցիկի տակ չեն տեղակայված:

Հատկանշական է նաև Gesture Shot տեխնոլոգիան, որը թույլ է տալիս սելֆիներ անել տեսախցիկի վրա ձեռքի ժեստի օգնությամբ: LG Bello 2-ն ստացել է 5-դյույմանոց IPS էկրան ու աշխատելու է 4 մխոցանի MediaTek (վարկածը դեռ հայտնի չէ) պրոցեսորով, որն ունենալու է 1,3 Գհց հաճախականություն: Օպերատիվ հիշողության ծավալը 1 Գբ է:

Նորույթը գործելու է Android 5.1.1 Lollipop գործառնական համակարգով: Սմարթֆոնի գինը դեռ հայտնի չէ: Ենթադրաբար, LG Bello 2-ն կարժենա 150-170 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս