
Կալիֆորնիայում մեկնարկել է Apple-ի ամենամյա շնորհանդեսը

Ամերիկյան Apple ընկերությունը սկսել է իր արտադրական նորամուծությունների շնորհանդեսը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Միջոցառումը ուղիղ եթերով հեռարձակվում է ընկերության պաշտոնական կայքում:
Apple Insider հարթակի տեղեկություններով՝ շնորհանդեսի ընթացքում ներկայացվելու է սմարթֆոնի երեք մոդել: Դրանք են՝ 6.5 դյույմ անկյունագծով OLED էկրանով, iPhone 11 Pro Max-ը, 5.8 դյույմ անկյունագծով OLED էկրանով iPhone 11 Pro-ն և 6,1 դյույմ անկյունագծով LCD էկրանով ավելի մատչելի մեկ այլ սմարթֆոն:
Apple Insider-ը չի բացառում, որ Apple-ի երկրպագուները կտեսնեն MacBook-ի 16 դյույմ անկյունագծով նոր մոդելը, նոր տեսակի Apple Watch-ը, iPad Pro կատարելագործված պլանշետը և Apple – iOS 13 նոր օպերացիոն համակարգը: Հնարավոր է նաև, որ այս նորույթներն ընկերությունը որոշի ներկայացնել հոկտեմբերին: