
Apple-ը պատրաստվում է iPhone-ի ավելի էժան մոդել թողարկել. Nikkei

Apple ամերիկյան ընկերությունը մտադրվել է մինչեւ հաջորդ տարվա գարուն թողարկել iPhone սմարթֆոնի նոր տարբերակ, որի գինն ավելի ցածր կլինի, քան ընթացիկ շարքինը: Այդ մասին հայտնել է Nikkei ճապոնական գործարար հրատարակությունը:
Հրատարակությունը նշում է, որ սմարթֆոնը կդառնա SE շարքի շարունակությունը, սակայն նոր սարքի անվանումն ու գինը դեռեւս չեն որոշվել:
SE շարքը թողարկվել է 2016 թվականին, այդ տեսակի սմարթֆոնների մեկնարկային գինը կազմել է 399 դոլար: Ընդգծվում է, որ նոր ավելի էժան iPhone-ի հիմնական լսարանը կդառնան զարգացող երկրների շուկաները, որտեղ մեծ ժողովրդականություն են վայելում չինացի արտադրողների, հատկապես Huawei-ի սմարթֆոնները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: