
Twitter-ը ժամանակավորապես անջատել է SMS-ների միջոցով գրառումների ստեղծման գործառույթը

Twitter-ը ժամանակավորապես անջատել է այն գործառույթը, որն օգտատերերին թույլ է տալիս SMS-ների միջոցով թողնել հեռախոսի գրառումները: Այս մասին հայտնել է սոցիալական ցանցի մամուլի ծառայությունը:
«Մենք ժամանակավորապես անջատում են SMS տեքստային հաղորդագրությունների միջոցով թվիթներ զետեղելու հնարավորությունը, որպեսզի պաշտպանենք օգտահաշիվները: Մենք այդ քայլը ձեռնարկում ենք այն խոցելիությունների պատճառով, որոնք պետք է վերացվեն շարժական գործարկուների կողմից, եւ մեր կախվածությամբ շարժական հեռախոսի համարով երկգործոն աուտենտիֆիկացիայից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ինչպես ճշտում են մամուլի ծառայությունում, շուտով գործառույթը կվերականգնվի այն շուկաներում, որոնց SMS-ներն անհրաժեշտ են հուսալի կապ ապահովելու համար, հաղորդել է «Ինտերֆաքսը»: