
Facebook-ի օգտատերերը կկարողանան արգելել լուսանկարներում իրենց դեմքերի ճանաչումը սոցցանցում

Facebook-ի վարչակազմը մտադիր է շուտով ներկայացնել գործառույթ, որի միջոցով բոլոր օգտատերերը կկարողանան սոցցանցում արգելել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի կիրառումն իրենց լուսանկարների նկատմամբ: Այդ մասին ասված է սեպտեմբերի 3-ին Facebook-ի պաշտոնական բլոգում հրապարակված հայտարարության մեջ:
Ինչպես ճշտել են սոցցանցի ներկայացուցիչները, նոր օգտատերերի համար, ստանդարտ սարքաբերումների համաձայն՝ սույն գործառույթն սկզբնապես անջատված կլինի: Այն կարելի կլինի ցանկացած պահի միացնել: Facebook-ում ճշտել են, որ օգտահաշիվների մի մասի համար սույն գործառույթը մատչելի է դարձել 2017 թվականի վերջից: Սեպտեմբերի 3-ից այն կսկսեն տրամադրել բոլորին:
Հայտարարության մեջ ճշտվում է, որ բոլոր օգտատերերի համար մատչելի կլինեն իրենց դեմքերի ճանաչմանը վերաբերող այլ սարքաբերումներ: Դրանց թվում է այն մասին մարդուն ավտոմատ ծանուցման հնարավորությունը, որ լուսանկարը, որտեղ ինքը պատկերված է, ինչ-որ մեկը ներկայացնում է որպես իրենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: