Արհեստական ուղեղն առաջին անգամ մտածել է
Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները նեյրոնային ակտիվություն են արձանագրել իրենց կողմից արհեստականորեն աճեցված ուղեղում: Այդ մասին ասված է Stem Cell գիտական հոդվածում:
Հետազոտողների խոսքով՝ արհեստական ուղեղի համաժամ իմպուլսները նման են եղել վաղածին երեխաների էլետրաէնցեֆալոգրամին:
Մարդու արհեստական օրգանն ստեղծվել է չափահաս մարդու ցողունային բջիջներից: Գիտնականները կարողացել են դրանց հարկադրել վերածվելու գլխուղեղի կեղեւի ոչ մեծ հատվածի: