Բաժիններ՝

Ինչպիսի՞ն կլինեն նոր iPhone-ների առանձնահատկությունները և գները

Տեսախցիկներ, ստիլուսներ, օպերատիվ հիշողության ավելացում. ամեն ինչ հաստատված է:

Չինական աղբյուրները հրապարակել են iPhone 11-ի երեք նոր մոդելների առանձնահատկությունները և գները: Մեծ մասամբ այս  տվյալները համապատասխանում են նախորդ լուրերին, բայց կան նաև հաճելի անակնկալներ:

Ինչպես նախորդ տարվա շարքում, այս տարի ևս նոր ապրանքներն ունեն մի քանի նմանություններ. Բոլոր երեք սմարթֆոնները կստանան նոր A13 չիպ, Wi-Fi 6-ի աջակցություն, 12 մեգապիքսելանոց սելֆի տեսախցիկ և անլար լիցքավորման համակարգ, որը թույլ կտա վերալիցքավորել այլ հարմարանքներ ևս: Բացի այդ, բոլոր մոդելները կպահպանեն Face ID-ն, բայց կկորցնեն 3D Touch-ը:

iPhone 11

Կարդացեք նաև

Այս մոդելը կլինի ներկայիս iPhone XR-ի հաջորդ տարբերակը: Այն կստանա 6.1 դյույմանոց IPS էկրան`1792 × 828 պիքսել լուծույթով և 4 ԳԲ հիշողությամբ:

Հիմնական տեսախցիկը կլինի երկակի՝ 12 մեգապիքսել սենսորով: Մարտկոցի հզորությունը` 3 110 mAh:

iPhone 11-ը հասանելի կլինի 64, 256 կամ 512 ԳԲ ներքին հիշողությամբ: Առավել մատչելի տարբերակի գինը կկազմի 749 դոլար: Սկզբնական շրջանում նույն արժեքն է ունեցել նաև iPhone XR-ը:

iPhone 11 Pro

11 Pro մոդելը կփոխարինի iPhone XS-ին: Այն կպահպանի 5.8 դյույմանոց OLED էկրան՝ 2346 × 1125 պիքսել լուծույթով: Օպերատիվ հիշողությունը 6 ԳԲ է: Հիմնական տեսախցիկը ներառում է երեք 12MP սենսոր: Մարտկոցի հզորությունը 3,190 mAh է:

Սմարթֆոնը հասանելի կլինի 128, 256 կամ 512 ԳԲ ներքին հիշողությամբ՝ 999 դոլար գնով:

iPhone 11 Pro Max

Այս սմարթֆոնը կփոխարինի iPhone XS Max-ին: Այն կստանա 6,5 դյույմանոց էկրան՝ OLED մատրիցայով և 2688×1242 պիքսել լուծույթով: Օպերատիվ հիշողությունը 6 ԳԲ է:  Տեսախցիկը նույնպես եռակի է: Կա Apple Pencil-ի աջակցություն: Մարտկոցը 3500 mAh է:

iPhone 11 Pro Max-ը կարելի է ձեռք բերել 128, 256 կամ 512 ԳԲ ներքին հիշողությամբ: Գինը սկսվում է 1,099 դոլարից: Այս մոդելի, ինչպես և մյուս երկու մոդելների գները հակասում են նոր iPhone-ի թանկացման մասին ավելի վաղ տարածված լուրերին:

Բոլոր երեք սմարթֆոնները կստանան ապակյա կորպուսներ, բայց iPhone 11 Pro-ն և iPhone 11 Pro Max-ը տարբերվում են iPhone 11-ից դիզայնով:

Մենք ավելին կիմանանք iPhone 11-ի, iPhone 11 Pro-ի և iPhone 11 Pro Max-ի բոլոր հատկությունների մասին սեպտեմբերի 10-ին: Հենց այս օրն է Apple-ը նախատեսել իրականացնել իր շնորհանդեսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս