Բաժիններ՝

Spacex-ը պլանավորում է Starship տիեզերանավի առաջին ուղեծրային թռիչքն անցկացնել հոկտեմբերին

Spacex ամերիկյան ընկերության Starship տիեզերանավի առաջին փորձարարական ուղեծրային թռիչքը կարող է կայանալ հոկտեմբերին: Այդ մասին հայտնել էընկերության ղեկավար Իլոն Մասքը:

«Հոկտեմբերին պլանավորում ենք առաջին թռիչքը 20 կիլոմետր բարձրություն, ինչպես նաեւ ուղեծրային թռիչքի փորձ կձեռնարկենք դրանից անմիջապես հետո»,- գրել է նա Twitter-ում: Մասքը հավելել է, որ «դրա վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի սեպեմբերի 28-ին՝ ուղեծիր Spacex-ի ստեղծած տիեզերանավի առաջին թռիչքի տարեդարձի օրը»:

Ավելի վաղ SpaceX-ը Starhopper ապարատի՝ Starship տիեզերանավի նախատիպի հաջող փորձարկումներ է կատարել Բոկա Չիկայի շրջանում (Տեխասի նահանգ):

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է նախատիպը սահուն բաձրանում օդ, իսկ հետո իջնում մեկնարկային հարթակ: Թռիչքը շարունակվել է 57 վայրկյան: Starhopper-ը, Space.comպրոֆիլային հրատարակության տվյալներով՝ նախատեսված է փորձնական ենթաուղեծրային թռիչքների համար, որոնց ընթացքում կստուգվեն այն ինժեներական լուծումները, որոնք անհրաժշտ են դեպի Մարս թռիչքի համար Starship խոշոր տիեզերանավը կառուցելիս, որը նախատեսված է 100 մարդու համար: Նախատիպը պատրաստված է լեգիրված պողպատից եւ ունի շուրջ 9 մետր տրամագիծ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս