Գիտնականները սրտի տագնապը 90 տոկոս ճշգրտությամբ կանխատեսելու միջոց են գտել
Գիտնականները սրտի տագնապի առաջին նշանները հայտնաբերելու գերճշգրիտ միջոց են գտել սկսվելուց շատ ժամանակ առաջ: Այժմ, ինչպես հայտնել է The Times թերթը, դա հնարավոր է դարձել արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի օգտագործման շնորհիվ:
Օքսֆորդի համալսարանի մասնագետները տեխնոլոգիան ստեղծել են արհեստական ինտելեկտի հիման վրա, որը կարող է սրտի տագնապի բարձր ռիսկի ենթակա մարդկանց հայտնաբերել դրա առաջացումից տասը տարի առաջ: Նոր ծրագիրն կատարում է այն սովորական պատկերների վերլուծությունը, որոնք ստացվել են սրտի համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) արդյունքում:
Նշվում է, որ նման կանխատեսման ճշգրտությունը, հատուկ կլինիկական փորձարկումների արդյունքներով, կազմել է 85-90 տոկոս:
«Այն, ինչ մենք կարող ենք տեսնել ՀՏ-ի օգնությամբ, միայն այսբերգի գագաթն է: Մենք մշակել ենք արհեստական ինտելեկտի չափազանց հզոր համակարգ, որը նայում է ներսը եւ ի հայտ բերում այն գործոնները, որոնք առավել մեծ վտանգ են ներկայացնում պացիենտների համար»,-նշել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Հարալամբոս Անտոնիադիսը: Նրա խոսքով՝ ռիսկի խմբում հայտնված մարդկանց կարող են նշանակվել դեղամիջոցներ, այդ թվում՝ ստատիններ եւ ասպիրին, հաղորդել էՏԱՍՍ-ը: