Բաժիններ՝

Facebook-ը կարող է հրաժարվել լայքերի հաշվիչից հանուն օգտատերերի «փրկության»

Լայքակախյալ օգտատերերի հենց սրտին հերթական հարվածն են պատրաստել Facebook-ի մշակողները, որոնք թեստավորում են հրապարակումների ներքո լայքերի հաշվիչից հրաժարվելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է TechCrunch պորտալը:

Լրագրողների տվյալներով՝ նոր գործառույթի թեստավորումն արդեն սկսվել է սոցցանցի Android հարթակի հավելվածում: Այժմ օգտատերերը չեն կարող տեսնել լայքերի ընդհանուր թիվը, բայց նրանք առաջվա պես կարող են տեսնել նրանց ցուցակը, ովքեր գնահատել են հրապարակումը: Նշվում է, որ դա կարող է վկայել համանման նորամուծության որոշ հաջողության մասին, որը թեստավորում են «Ինստագրամը», «Թվիթերը» եւ վերջերս՝ «ՎԿոնտակեն»:

Լրագրողների հարցի կապակցությամբ Facebook ընկերությունում հավաստել են հետազոտության անցկացումը, բայց հրաժարվել են հայտնել արդեն առկա արդյունքների մասին՝ սահմանափակվելով մեկնաբանությամբ, որ այդ կերպ ցանկանում են օգտատերերին պաշտպանել լայքակախվածությունից, հաղորդել է Life-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս