iPhone 2020: Apple-ը կփոփոխի Touch ID-ն
Դիսփլեյի տակ գտնվող սենսորը չի փոխարինվի, բայց կլրացնի Face ID-ն: Միևնույն ժամանակ՝ հաջորդ տարվա համար ծրագրված iPhone SE-ի հաջորդ սմարթֆոնը կստանա պարզ Home կոճակ:
Apple-ը պատրաստում է մատնահետքերի նոր սկաներ, որը կտեղադրվի սմարթֆոնի էկրանին: Տեխնոլոգիան կհայտնվի iPhone 2020-ում: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:
Լուրերի համաձայն՝ դիսփլեյի տակ տեղադրված Touch ID-ն չի փոխարինվի, այլ կլրացնի արդեն իսկ գոյություն ունեցող Face ID-ին: Օգտատերերը հնարավորություն կունենան ընտրելու, թե իրենց համար ո՞րն է ավելի հարմար` մատնահետքի՞, թե՞ դեմքի սկաները:
Այնուամենայնիվ, հնարավոր է, որ նոր տեխնոլոգիան iPhone-ին հասնի միայն 2021 թվականին: Ավելի վաղ վերլուծաբան Մին-Չի Կուոն ասել էր, որ Apple-ը նախատեսում է Touch ID-ն iPhone-ին վերադարձնել 2021 թվականին: Բացի այդ, նշվում է, որ մատնահետքքի սկաները կաշխատի այլ ձևով և տեղադրված կլինի ամբողջ էկրանին: Օգտատերերը կարող են իրենց մատը դնել ցանկացած կետի վրա, և սմարթֆոնը կմիանա:
Նշվում է, որ Apple-ն արդեն ստեղծել է աշխատանքային նախատիպեր, բայց դեռ պարզ չէ` պատրա՞ստ են դրանք զանգվածային արտադրության համար, թե՞ ոչ:
Նշվում է նաև, որ 2020 թվականին կթողարկվի iPhone SE-ի հաջորդ սմարթֆոնը, որը չի ունենա մատնահետքի ներդրված սկաներ, բայց կստանա պարզ Home կոճակ:
Թեև դեռևս մանրամասներ չկան 2020 թվականի սմարթֆոնների մասին, սակայն թվում է, որ առաջին երկու սմարթֆոնները կդառնան հասարակ ֆլագմեններ, իսկ երրորդը` iPhone SE-ի ժամանակակից անալոգը: Արդեն խոսակցություններ կան, որ այս սմարթֆոնը տեխնիկական բնութագրիչներով նման կլինի iPhone 8-ին:
2020 թվականին IPhone-ի հիմնական առանձնահատկությունը կլինի 5G-ի աջակցությունը, քանի որ այս տարի ընկերությունը բաց է թողել հաղորդակցման նոր սերնդին անցումը:
IPhone-ի նոր չիպերը կանցնեն ռեկորդային 5 նմ տեխպրոցես, հաղորդում է appleinsider.com-ը:
Բացի այդ, iPhone-ում պետք է 3D տեսախցիկ հայտնվի՝ օբյեկտներ սկանավորելու համար:
Սիրարփի Աղաբաբյան