«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետների անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ տվյալների արտահոսքերի մասին նորությունները, գաղտնաբառերի կառավարման և սարքերի անվտանգության խնդիրները դառնում են օգտատերերի սթրեսի պատճառ։
Facebook սոցցանցը Ռուսաստանի և Իրանի հետ կապված 650 օգտատերի էջ է փակել, որոնք փորձել են ազդեցություն թողնել Արևմուտքի և Մերձավոր Արևելքի երկրների քաղաքականության վրա:
Միլիարդատեր Իլոն Մասքը, որը գլխավորում է SpaceX եւ Tesla ընկերությունները, սկանդալից հետո դադարել է օգտվել Instagram-ի ծառայությունից:
Նանկինի համալսարանը (Ցզյանսուի նահանգ, Արեւելյան Չինաստան) գործի է դրել հանրակացարանների սենյակներում առաջինկուրսեցիներին բաշխելու մի համակարգ, որը հիմնված է ուսանողների վերաբերյալ տեղեկատվության վերլուծության վրա:
Apple ընկերությունը կթողարկի MacBook բյուջետային նոութբուքը, ինչպես նաեւ նորացված, պրոֆեսիոնալ օգտատերերի համար նախատեսված Mac mini համակարգչի տարբերակը:
Շաբաթը սկսվում է մի շարք տեխնոլոգիական նորություններով: Ներկայացնում ենք շաբաթվա ամենահետաքրքիր տեխնոլոգիական արտահոսքերը, լուրերը և հայտարարությունները:
Apple ընկերությունն ազարտային խաղերով 25 հազար հավելված է հեռացրել App Store հավելվածների խանութի չինական տարբերակից, որոնք արգելված են ՉԺՀ-ում:
Ավստրալացի անչափահասին մեղադրել են Apple ընկերության վրա հաքերային հարձակում գործելու համար այն բանից հետո, երբ նա մի քանի անգամ կոտրել է Apple-ի հիմնական համակարգչային ցանցը, ներբեռնել 90 ԳԲ գաղտնի տեղեկություններ՝ բաժանորդների հաշիվներ մուտք գործելու հնարավորություն ստանալով:
Տարբեր ընկերությունները պայքարում են սմարթֆոնների մարտկոցի աշխատանքի երկարացման համար, սակայն հաճախ դա պայմանավորված է լինում արտադրողականության և ֆունկցիոնալության նվազեցմամբ:
Տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում օգոստոսի 18-ին օգտատերերը տեղեկացնում են «Թվիթեր» սոցիալական ցանցի աշխատանքների խափանման մասին:
Այսօրվա դրությամբ հանգուցային բիզնես-գործընթացներում ու ծառայություններում արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ է ներդրել աշխարհի ընկերությունների 27 տոկոսը, եւս 46 տոկոսն այդ տեխնոլոգիաների օգտագործմամբ փորձնական նախագծեր է պատրաստում:
Աուդիո- եւ վիդեոտեխնիկայի հանդեսների եվրոպական ասոցիացիան (EISA) Huawei P20 Pro-ն ճանաչել է 2018 թվականի լավագույն սմարթֆոնը:
Samsung-ը վաղուց արդեն պատրաստում է իր առաջին ծալվող սմարթֆոնը, և ըստ վերջին լուրերի, սարքը վերջապես կթողարկվի հունվարին և կներկայացվի CES 2019-ի ընթացքում: Վերջերս ցանցում հայտնվել են սարքի առաջին լուսանկարները:
Այս շաբաթ անցած հաքերների համաժողովի ընթացքում 11-ամյա մի տղայի հաջողվել էր կոտրել Ֆլորիդայի ընտրական հանձնաժողովի կայքի պաշտպանությունը: Քայլ, որն առցանց անվտանգության մասին խոսելու եւս մեկ առիթ հանդիսացավ: ԱՄՆ-ի նպատակներն առցանց ոլորտում ներկայացրել էր փոխնախագահ Մայք Փենսը.
Google ընկերությունը հատուկ ծառայություն է ստեղծել իր ռեսուրսներում զետեղված քաղաքական գովազդի վերաբերյալ տեղեկատվությանը հետեւելու համար:
Associated Press-ի փոխանցմամբ՝ iPhone բջջայիններում և Android օպերացիոն համակարգով գործող սարքերում Google-ի մեծ թվով ծառայություններ հավաքագրում ու պահպանում են օգտատերերի անձնական տվյալները, նույնիսկ՝ գաղտնիության վերաբերյալ նախընտրելի կարգավորումների ընտրության պարագայում:
Թուրքիայի մանրածախ առևտրի խոշոր ընկերությունները դադարեցրել են հաճախորդներից ամերիկյան Apple ընկերության iPhone բջջային հեռախոսների վաճառքի պատվերների ընդունումը:
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները պարզել են, որ էլեկտրոնային փոստը սպամ և գովազդ տարածողներին ընձեռում է դրա օգտատերերին հետևելու հնարավորություն. նրանք կարողանում են տեղեկատվություն ստանալ այն մասին, թե որ գովազդային նամակներն են հետաքրքրում օգտատիրոջը, և որոնք է նա ուղարկում աղբարկղ՝ առանց կարդալու։
Փորձագետները նշել են iPhone-ի երեք նոր մոդելների հնարավոր գները, որոնց շնորհանդեսը պլանավորվում է սեպտեմբեր ամսին:
Թայվանի Quanta ընկերությունը կդառնա Apple-ի նոութբուքների նոր «էժան» տարբերակի արտադրողը:
Այսուհետ մոբայլ ծրագրավորողները կարող են Հայաստանից «Android Google Play»-ում տեղադրել և վաճառել իրենց ստեղծած հավելվածները։
«Օդնոկլասնիկի»-ն գործարկել է խմբային ձայնային եւ տեսազանգեր, որոնց կարողէ մասնակցել մինչեւ 100 մարդ, ըստ որում կապի բարձր որակը պահպանվում է:
Համացանցում հասանելի է ահռելի քանակով տեղեկատվություն, որից ամենահետաքրքիրն ընտրելը չափազանց բարդ է: Հսկայական ծավալով տեղեկտվությունից ամենահետաքրքիրներն ու օգտակարներն ընտրելու համար առաջարկում ենք ծանոթանալ 8 ծառայության: 1. Feedly Սա նորությունների օգտակար ագրեգատոր է, որն իրավացիորեն համարվում է Google Reader-ի լավագույն շարունակողներից մեկը: Ծառայությունը մատչելի է բոլոր հարթակներում և օգնում է հեշտությամբ գտնել առավել հետաքրքիր նորությունները համացանցում՝ […]
Այսօր համակարգչի լայն կիրառումը կարող է հանգեցնել տեսողության հետ կապված խնդիրների: «Չոր աչք» հիվանդության ախտորոշումը դարձել է չափազանց տարածված հատկապես երեխաների ու դեռահասների շրջանում:
Էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրող Samsung Electronics-ը հայտարարել է առաջիկա երեք տարվա ընթացքում գիտահետազոտական մշակումներում 180 տրլն կորեական վոն (160 մլրդ դոլար) ներդնելու մտադրության մասին։
Facebook սոցիալական ցանցն արգելել է իր էջերում զետեղել հրազենի գծագրեր, որը կարելի է ստեղծել 3D-տպիչների միջոցով:
Հինգշաբթի օրը ներկայացված Samsung-ի նոր Note 9 բջջային հեռախոսի սիրահարները կարող են օգտվել հեռախոսից ավելի երկար ու հարմարավետ:
Samsung հարավկորեական կորպորացիան օգոստոսի 9-ին ներկայացրել է նոր Galaxy Watch խելացի ձեռքի ժամացույցը, որն անջրաթափանց է եւ մի քանի օր անընդմեջ աշխատում է առանց լիցքավորման:
Նյու Յորքի Barclays Center-ում կայացած արարարողության ժամանակ ներկայացրել են Samsung Galaxy Note 9 սմարթֆոնը:
Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին ընդառաջ iCAN ընկերությունը, որը հանդիսանում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամ կազմակերպություն թողարկել է «Ֆրանսերենի առաջին ուղեցույց» անվամբ բջջային հավելված Android հարթակի համար, որը հնարավորություն է տալիս առաջին, սակայն հաստատուն քայլ ֆրանսերեն լեզվի ուսուցման ճանապարհին։