Apple-ը վճարում է 100 դոլար՝ iPhone XS կամ iPhone XR գնելու համար
Տպավորություն, էր Apple-ի նոր սմարթֆոնների վաճառքի հետ կապված խնդիրները դառնում են ավելի լուրջ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դրանց պահանջարկն ավելի փոքր էր, քան սպասվում էր, և ընկերությունը նվազեցրել է iPhone XS-ի, XS Max-ի և XR-ի արտադրությունը:
Ըստ ներքին աղբյուրների՝ Apple-ը ճիշտ չի հաշվարկել, թե ինչպիսի պահանջարկ են ունենալու նոր սմարթֆոնները: Խոսքը հատկապես iPhone XR-ի մասին է: Սմարթֆոնները ներկայացնելուց հետո ընկերությունում հասկացել են, որ սմարթֆոնների պահանջարկը մոտ 3 անգամ քիչ է, քան նախատեսում էին իրենք: Այդ ժամանակ սմարթֆոնների արտադրությունը կրճատվել է մոտ 3 անգամ: Հիմա ընկերությունը ստիպված է ևս մեկ անգամ կրճատել սմարթֆոնների արտադրությունը:
Հիմա, որպեսզի վաճառքների քանակն ավելանա, ընկերությունը բարձրացրել է trade-in ծրագրով սուբսիդավորումը՝ հասցնելով 100 դոլարի:
Այժմ ԱՄՆ-ում (շուտով, հավանաբար, նաև այլ երկրներում) դուք կարող եք փոխանակել ձեր հին iPhone-ի նորով և ստանալ զեղչ: Տարբեր մոդելների համար զեղչերը տատանվում են 25-100 դոլարի սահմաններում` լավ վիճակում գտնվող սարքերի համար: Հնարավոր է փոխանակել նաև iPhone 6 Plus, iPhone 6s և iPhone 6s Plus մոդելները:
Սիրարփի Աղաբաբյան