Microsoft-ն լրացված իրականության ակնոց կմատակարարի ԱՄՆ-ի բանակին. Bloomberg
Microsoft ընկերությունը շահել է ԱՄՆ-ի բանակի համար լրացված իրականության տեխնոլոգիաներով սարքերի մատակարարման՝ 480 միլիոն դոլար գումարի պարտավորագիրը: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
Գործակալության տվյալներով՝ խոսքը վերաբերում է Microsoft-ի HoloLens համակարգին՝ խառը (լրացված) իրականության ակնոցին, որն ավելի վաղ արդեն օգտագործվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի զինված ուժերի կողմից վարժական նպատակների համար, սակայն այժմ ամերիկյան բանակը մտադիր է սարքն օգտագործել նաեւ իսկական գործողությունների ժամանակ:
«Լրացված իրականության տեխնոլոգիաներն ավելի շատ տեղեկատվություն եւ լավագույն որակ կտրամադրեն զինվորականներին որոշում ընդունելու համար»,- մեջբերում է անում գործակալությունն ընկերության հայտարարությունից:
Բանակը մրցույթի հաղթողին առաջարկել է շուրջ 2,5 հազար սարք մատակարարել երկու տարում, իսկ հետագայում ավելացնել գնվող արտադրանքի թիվը: Ինչպես նշել է Bloomberg-ը, ամբողջությամբ վերցված զինված ուժերը կարող են ձեռք բերել մինչեւ 100 հազար ակնոց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: