Instagram սոցիալական ցանցի աշխատանքում հոկտեմբերի 3-ին խափանում է դիտվում ԱՄՆ-ի ու Եվրոպայի խոշոր քաղաքներում:
Տոկիոյի իշխանությունները որոշում են ընդունել մունիցիպալ մետրոյում ռոբոտների ինտենսիվ օգտագործման գործնական փորձ անցկացնել, այդ թվում՝ անվտանգության ապահովման համակարգերում:
Opera Touch շարժական բրաուզերը հոկտեմբերի 1-ից հասանելի կլինի iPhone-ի օգտատերերի համար:
Սահմանների հսկողության եվրոպական գործակալությունը՝ Frontex-ը, սկսել է անօդաչու թռչող սարքեր թեստավորել սահմանների դիտարկման համար:
5,6 մլն դոլար ներդրում է ստացել հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը: Ներդրումն իրականացրել է Naspers Ventures-ը՝ Learn Capital-ի մասնակցությամբ:
Հայկական Renderforest հարթակը գրանցել է հերթական հաջողությունը: Հարթակը գրանցել է օրական 8000 նոր օգտատեր, ինչպես նաև 5 նոր գրանցում՝ 1 րոպեում:
Ինչպես 168.am-ի նախկին հրապարակումներում նշել էինք, 2018 թվականի սեպտեմբերին Փարիզում աշխատանքներն էր սկսելու ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Կենտրոնի մեկնարկն արդեն տրված է և կենտրոնն ընդունել է իր առաջին ուսանողներին:
Հայաստանում PayPal-ի ծառայությունների ամբողջական գործարկման մասին քննարկումները բավականին ակտիվ են վերջին տարիներին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն արձագանքել է դրական տեղաշարժերի մասին:
Apple ընկերության արտադրանքի վաճառքի համար խարդախ եւ ֆիշինգային կայքերի թվաքանակը, որոնք ստեղծվել են iPhone-ի նոր մոդելների ռելիզից հետո, կրկնակի ավելացել է 2017 թվականի սեպտեմբերի համեմատությամբ եւ կազմել ավելի քան 800 ռեսուրս:
iPhone Xs Max-ի բաղադրամասերը եռակի Էժան են, քան դրանցից հավաքված սմարթֆոնը:
Արժեթղթերի եւ բորսաների գծով հանձնաժողովը (SEC) դատարան հայց է ներկայացրել Tesla-ի ղեկավար Իլոն Մասքի դեմ՝ պահանջելով նրան հեռացնել հանրային ընկերությունների, այդ թվում՝ նրա կողմից ստեղծված Tesla-ի կառավարումից ներդրողներին խաբելու պատճառով։
Facebook ընկերությունը ներկայացրել է Oculus Quest վիրտուալ իրականության ակնոցը:
Բուքինգհեմյան համալսարանի ուսանողները հաջորդ տարվանից հնարավորություն կստանան դառնալու միջազգային լրտեսության բակալավրներ:
Արհեստական ինտելեկտն աստիճանաբար դուրս է թողնում մարդկանց մի շարք ոլորտներից: Ինչպե՞ս մարդիկ պետք է պայքարեն սրա դեմ: Այս մասին խոսել է Ջոզեֆ Ստիգլիցը: Նշենք, որ Ստիգլիցն ամերիկացի ականավոր տնտեսագետ է, ով 2001 թվականին դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ասիմետրիկ տեղեկատվությամբ շուկաների վերլուծության համար։
Google-ն ստեղծել է այն գարաժի վիրտուալ տարբերակը, որտեղ 20 տարի առաջ հայտնվել է ընկերությունը:
1976 թվականի թողարկման Apple I 200 համակարգիչներից մեկն աճուրդում վաճառվել է 375 հազար դոլարով:
Պրոցեսորների արտադրող Qualcomm ընկերությունը, որը համալրող մասեր է մատակարարում Apple ընկերության արտադրանքի համար, նրան մեղադրել էառեւտրային գաղտնիք բովանդակող տեղեկատվության հափշտակման մեջ՝ Intel IT-հսկային օգնություն ցուցաբերելու համար:
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ կառավարման ավտոմատացված համակարգերի (ԿԱՀ) համակարգիչների ավելի քան 40%-ն այս տարվա առաջին կիսամյակում ենթարկվել է վնասաբեր ծրագրային ապահովման գրոհների։
Հոկտեմբերի 6-ին DigiTec EXPO 2018 ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպվող «Եվրասիական թվային հարթակներ» միջազգային մրցույթի հայաստանյան կիսաեզրափակիչը:
Նոր iPhone Xs-ը եւ Xs Max-ը չունեն բավականաչափ ամրություն, դրանց փորձարկումների մասին տեսահոլովակը հասանելի է YouTube-ում SquareTrade ընկերության պաշտոնական ալիքում։
Facebook ընկերությանը պատկանող Instagram ծառայության համահիմնադիրներ Քեւին Սիսթրոմը եւ Մայք Քրիգերը հայտարարել են պաշտոնաթողության եւ առաջիկա շաբաթներին ընկերությունից հեռանալու մասին:
Փորձագետները Windows-ով աշշխատող համակարգիչներում խոցելիություն են հայտնաբերել, որը չարագործներին թույլ է տալիս սարքավորման մեջ վիրուսներ զետեղել:
Facebook-ի աշխատակիցները թեստային ռեժիմով գործարկել են հավելված, որն օգտատերերի համար դյուրացնում է վիրտուալ շփումը, այդ թվում՝ հետագա հանդիպումների նպատակով:
Facebook ընկերությանը պատժամիջոցներ են սպասում, եթե նա օգտատերերի անձնական տվյալների վերաբերյալ իր համաձայնագիրը չհամապատասխանացնի Եվրամիության նորմաների հետ:
Xiaomi ընկերությունը ազդարարել է իր ամենաէժան նոութբուքի՝ Xiaomi Notebook Youth Edition-ի թողարկման մասին, տեղեկացնում է Gizchina-ը:
Հայտնի բանկային ծրագրերի հերթական կեղծ տարբերակները հայտնաբերել են ESET-ի մասնագետները: Խարդախության հեղինակները փորձել են կրկնօրինակել բազմաթիվ ծրագրավորողների աշխատանքը, սակայն գործելաոճի նմանությունից ենթադրելի է դառնում, որ խորդախություններն իրականացնելու համար աշխատել է հեղինակների մի խումբ:
Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy A7- ի (2018), որը ստացել է թարմ դիզայն և մի շարք նորարարական հատկանիշներ: Galaxy J4 + և J6 + մոդելների նման, այն ունի նաև մատնահետքերի սկաներ:
Sony ընկերությունը ներկայացրել է առաջին սերնդի իր PlayStation խաղային կցուրդի շատ փոքր տարբերակը՝ PlayStation Classic-ը:
Միլիոնավոր աշխատատեղեր, ամենայն հավանականությամբ, կանհետանան ավտոմատացման արդյունքում, բայց, հնարավոր է, չարժե այդքան շատ վախենալ ռոբոտներից:
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները հերքում են այն կարծիքը, թե համացանցում գաղտնիություն գոյություն չունի։ Չնայած տվյալների խոշոր արտահոսքերին, սոցիալական ցանցերի ժապավենները փորփրող մութ անձանց, թվային աշխարհում օգտատերերի յուրաքանչյուր քայլին հետևող ամենահաս գովազդատուներին, օգտատերերն ունեն իրենց տվյալները վերահսկելու և դրանք ամեն մեկին չփոխանցելու հնարավորություն։