Բաժիններ՝

Սմարթֆոնների ջարդվելու ամենատարածված պատճառը

SquareTrade ընկերության վերլուծաբանները նշել են ամերիկացի օգտատերերի սմարթֆոնների ջարդվելու առավել հաճախ հանդիպող պատճառը: Հետազոտության համաձայն՝ հեռախոսը ջարդել է տերերի 66 տոկոսը: Մոտավորապես դեպքերի կեսի ժամանակ ջարդվել է էկրանը. մեկ տարում ԱՄՆ-ում այս կերպ փչացել է ավելի քան 50 միլիոն գաջեթ, իսկ դրանց նորոգման համար միագումար ծախսվել է 3,4 միլիարդ դոլար։

Տերերը նաեւ նորոգման արհեստանոցներ են դիմում խազխզված էկրաններով (27 տոկոս), անսարքին մարտկոցով (22 տոկոս), կորպուսի կոտրատված եզրերով եւ սենսորային կառավարման դիսֆունկցիայով՝ 16-ական տոկոս: Փորձագետների խոսքով՝ ամենից հաճախ կոտրվածքներ պատահում են իրենց գաջեթների հետ օգտատերերի անշնորհք վարվելու պատճառով:

Այսպես, դեպքերի մեծ մասում (74 տոկոս) սմարթֆոնը ջարդվում է գետնին ընկնելուց հետո: Հեռախոսը ջրի մեջ է գցել օգտատերերի 39 տոկոսը, զուգարան՝ 26 տոկոսը: Նաեւ նշված է, որ հաճախ հեռախոսների տերերը չգիտեն, թե ինչ կարող է նստել նորոգումը, եւ շարունակում են օգտվել վնասված մոդելներից կամ էլ նորոգման փոխարեն գնում են նորը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս