Բաժիններ՝

Facebook-ի փոխնախագահն ստանձնեց Google-ին և Apple-ին քննադատող ֆիրման վարձելու պատասխանատվությունը

Facebook ամերիկյան կորպորացիայի հանրային հաղորդակցությունների գծով փոխնախագահի պաշտոնը թողնող Էլիոթ Շրեյջն իր վրա է վերցրել Definers Public Affairs ֆիրման վարձելու պատասխանատվությունը, որը քննադատական հրապարակումներ էր զետեղում Google եւ Apple ընկերությունների վերաբերյալ։

«Այդ գործողությունների պատասխանատվությունն ընկնում է հաղորդակցությունների գծով թիմի ղեկավարության վրա: Այդ ես եմ»,-ասված է Շրեյջի հայտարարության մեջ, որը նոյեմբերի 21-ին հրապարակվել է Facebook-ի կայքում:

«Ես տեղյակ էի եւ հավանություն տվեցի Definers-ին եւ նման ֆիրմաների վարձելու որոշմանը»,-նշել է նա, հավելելով, որ ափսոսում էիր անհաջողության համար: Հայտարարության մեջ Շրեյջը խոստովանել է, որ Facebook-ը խնդրել էր Definers Public Affairs-ին՝ «զբաղվել մրցակիցների հետ կապված աշխատանքով», ընդսմին նշելով, որ կորպորացիան նրան չի դիմել կեղծ լուրեր ստեղծելու կամ տարածելու խնդրանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս