Բաժիններ՝

Android հավելվածներ, որոնք կօգնեն պահպանել տեսողությունը

Այս հավելվածները կարգավորում եմ էկրանի լուսավորությունը և օգնում են հանգստացնել աչքերը՝ հատուկ վարժությունների միջոցով:

Չնայած գադջետների էկրանները վերջին տարիներին շատ են բարելավվել, ամեն դեպքում, անընդհատ դրանց նայելն այնքան էլ լավ չի անդրադառնում մեր տեսողության վրա: Տեսողությանը հիմնականում վնասում են կապույտ և մանուշակագույն գույներն ու դրանց երանգները:

Այս գույները մեղմացնող հատուկ ֆիլտրերն արդեն առկա են շատ Android սմարթֆոններում: Հիմնականում դրանք էկրանի կարգավորումների մեջ են: Բացի սմարթֆոններում առկա հիմնական միջոցներից, կան մի շարք հավելվածներ, որոնք առաջարկում են հնարավորությունների ավելի լայն շրջանակ:

Ночной экран

Կարդացեք նաև

Այս պարզ հավելվածը կարգավորում է էկրանի գույները և կապույտ ֆիլտրի ինտենսիվությունը:  Կարգավորումների միջոցով հնարավոր է կապել այս հավելվածն էկրանի հիմնական կարգավորումներին, ինչի շնորհիվ կարող եք այնպես անել, որ էկրանը չանջատվի որոշ հավելվածների աշխատանքի ժամանակ:

Twilight

Սա այն քիչ ճկուն հավելվածներից է, որը թույլ է տալիս կարգավորել ոչ միայն էկրանի կապույտ ֆիլտրը, այլև էկրանի անջատումը և գունային ջերմաստիճանը: Պահպանման ռեժիմը հնարավոր է կարգավորել՝ հաշվի առնելով արևածագի և մայրամուտի ժամերը:

Фильтр cинего cвета

Հավելվածը թույլ է տալիս կարգավորել կապույտ ֆիլտրը՝ հաշվի առնելով լուսավորությունը՝թե՛ բնական,  թե՛ արհեստական:

Ночной режим: фильтр синего света от мигрени

Հավելվածի հիմնական առանձնահատկությունը տարբեր գունային ֆիլտրերի հարմարավետ համագործակցությունն է: Հասանելի է 4 անվճար գունային ֆիլտր: Բոլոր ֆիլտրերը հնարավոր է կարգավորել, կամ՝ ստեղծել զրոյից:

Упражнения для глаз

Հավելվածը պարզապես հիշեցնում է, թե երբ է պետք անել աչքերի համար վերականգնողական վարժությունները:

Ծրագիրը ցույց կտա 6 արդյունավետ և պարզ վարժություններ, որոնք կարող են կատարվել աշխատանքային ընդմիջումների ժամանակ, կամ՝  քնելուց առաջ:

Зрение +

Այս հավելվածը պարունակում է վարժությունների տարբեր փաթեթներ՝ բաժանված 10 դասակարգի: Դրանցից մեկն օգնում է հանգստացնել աչքերը, մյուսներն օգնում են ազատվել չորությունից, իսկ մի մասն էլ օգնում է որոշ հիվանդությունների բուժման ժամանակ: Դրանց արդյունավետությունը կարելի է պարզել հավելվածի կողմից առաջարկվող թեստերի միջոցով:

Проверка зрения

Տեսողության խնդիրներ հայտնաբերելու մեկ այլ հավելված: Այն թույլ է տալիս կատարել հիմնական թեստերը և բացահայտել հնարավոր հիվանդությունները: Այս ծրագիրը, ինչպես ցանկացած մեկը, լիարժեք չի կարող փոխարինել ակնաբույժին, սակայն այն կարող է հաստատել տեսողական որոշ խնդիրների առկայությունը:

Նրանք, ովքեր ցանկանում են պահպանել կամ բարելավել իրենց տեսողությունը, պետք է հասկանան, որ միայն ֆիլտրերը և վարժությունները չեն կարող օգնել:  Այս հավելվածները օգնում են միայն հասկանալ, թե արդյո՞ք կա խնդիր, թե՞ ոչ: Հետագա քայերի համար խորհուրդ է տրվում դիմել բժշկին, ով ավելի ամբողջական խորհուրդներ կտա:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս