Նոր Զելանդիան արգելել է Huawei-ի սարքավորանքի օգտագործումը 5G նոր ցանցում
Նոր Զելանդիայի իշխանությունները Spark New Zealand տեղական հեռահաղորդակցական ընկերությանն արգելել են օգտագործել Չինաստանի Huawei Technologies Co. արտադրողի սարքավորանքը 5G նոր ցանցում: Այդ մասին գրել է The Wall Street Journal (WSJ) թերթը:
Spark New Zealand-ը պլանավորել էր Huawei-ի սարքավորանքի օգտագործմամբ ցանցի անցկացումն ավարտել մինչեւ 2020 թվականի հուլիսը: Նոյեմբերի 28-ին Նոր Զելանդիայի ընկերությունը հայտնել է, որ երկրի անվտանգության ծառայությունների կողմից իրազեկվել է, որ իր պլանն «լուրջ ռիսկեր» է պարունակում «պետական անվտանգության համար»:
Ավելի վաղ Huawei-ն ըստ էության զրկվել է ԱՄՆ-ում հեռահաղորդակցական սարքավորանքի մատակարարման պարտավորագրերից այն մեղադրանքների ֆոնին, թե այդ սարքավորանքն օգտագործվում է ՉԺՀ-ի իշխանությունների օգտին տեղեկատվություն հավաքելու համար: Անցյալ շաբաթ WSJ-ն հայտնել էր, որ Նահանգները փորձում է դաշնակից երկրներում կապի գործարկուներին եւ ինտերնետ-մատակարարներին համոզել՝ խուսափել Huawei-ի հեռահաղորդակցական սարքավորանքի գնումից:
Օգոստոսին Ավստրալիայի կառավարությունն արգելել էր Huawei-ի եւ Չինաստանի մի այլ ընկերությ«ան՝ ZTE Corp.-ի սարքավորանքն օգտագործել երկրում 5G ցանց անցկացնելիս, հաղորդել է Ինտերֆաքս»-ը: